Ապրիլի 6-ին Մոսկվայի «Օկտյաբր» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» սպորտային դրամայի ցուցադրությունը:Ֆիլմի ցուցադրությունը կայացավ  հայերենով։

Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա և պատմում է ծանրորդ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի ու մարզական կարիերայի մասին։ Լուրջ վնասվածքի պատճառով Նազիկը ստիպված 7 տարի թողել է մեծ սպորտը, սակայն հետո կրկին վերադարձել է:

2024 թվականին Տորոնտոյում անցկացվող «Նուռ» ամենամյա հայկական միջազգային կինոփառատոնում ֆիլմը «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում արժանացել է մրցանակի։