Թողարկվել է Էդուարդ Իլոյանի «Բարևներ ամուսնուդ» ֆիլմի թիզերը
| Նորություններ |4 Ապրիլ 2025,20:52
Թողարկվել է Էդուարդ Իլոյանի «Բարևներ ամուսնուդ» դրամատիկ ֆիլմի թիզերը: Այս մասին գրում է Alphanews.am-ը՝ հավելելով, որ ֆՖիլմի գլխավոր պրոդյուսերներն են Էդուարդ Իլոյանը, Դենիս Ժալինսկին և Վիտալի Շլյապոն։ Ռեժիսորն Անտոն Մասլովն է։ Ֆիլմում նկարահանվել են Յուլիա Պերեսիլդը, Վլադիմիր Վդովիչենկովը, Եկատերինա Վորոնինան և այլք։
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 18-ին Մոսկվայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, իսկ մելոդրաման կմասնակցի «Ռուսական պրեմիերաներ» ծրագրին։
Ֆիլմը վարձույթում կլինի մայիսի 1-ին: