Կինոռեժիսոր, սցենարիստ ու կոմպոզիտոր Բորիս Ակոպովը սովորել է Մոսկվայի Պարարվեստի պետական ակադեմիայում։ 2003 թվականին ավարտել է Դասական պարի դպրոցը։ Երիտասարդ տաղանդավոր հայորդուն ստեղծագործական ճանապարհը բերել է թատրոն։ Աշխատել է Մեծ թատրոնում, «Կրեմլյան բալետ», Նատալյա Կասատկինայի եւ Վլադիմիր Վասիլեւի դասական պարի թատրոններում։

2016 թվականին Բորիս Ակոպովը փայլուն կերպով ավարտել է Ս.Ա.Գերասիմովի անվան Կինոարվեստի համառուսաստանյան պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտերը, որտեղ ուսանել է հայտնի վարպետներ՝ Ալեքսանդր Էշպայի եւ Վլադիմիր Ֆենչենկոյի արհեստանոցներում։

Դիպլոմային աշխատանքը եղել է «Դրախտ» կարճամետրաժ կինոնկարը։ Այն ՎԳԻԿ-ի 36-րդ միջազգային ուսանողական փառատոնին ճանաչվել է որպես լավագույն աշխատանք՝ վառ հետք թողնելով խաղարկային կինոյի պատմության մեջ։

2019 թվականին նրա «Ցուլը» լիամետրաժ կինոնկարը արժանացել է ռուսական «Կինոտավր» 30-րդ բաց կինոփառատոնի «Գրան պրի» մրցանակի։ Բորիս Ակոպոը մշտապես հիացել է հայկական կինոյով։

«Ես պաշտում եմ հայկական մուլտիպլիկացիան, Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերը։ Իսկ Սերգեյ Փարաջանովի մասին կարելի է եւ ոչինչ չասել։ Նաեւ դերասաններին։ Ֆրունզիկ Մկրտչյանն իմ ամենից սիրված դերասանն է։ Խորհրդային կինոստուդիաները, օրինակ՝ «Հայֆիլմը», որոնք ստեղծել են իրենց ազգային ու յուրահատուկ գործերը։ Իսկ հիմա ամեն բան լղոզվել է։ Դա, կարծում եմ, որ վատ է։ Փարաջանովն ուներ իր անկրկնելի կինոլեզուն, որը խիստ ազգային էր, սակայն այնուհանդերձ՝ հասկանալի պատկերների մակարդակում։ Շատ կարեւոր է գտնել քոնը արմատներում, հողում։ Դա հիմա կարծես թե վերանում է»,- ասել է Բորիս Ակոպովը։

Աղբյուր