Ապրիլի 21-ին «Ռոսիա» հեռուստաալիքով տեղի կունենա պրոդյուսեր Ալեքսանդր Ակոպովի «Ալեքսանդր I» պատմական դրամայի պրեմիերան:

Ըստ սյուժեի՝ Եկատերինա 2-րդի սիրելի թոռը պետք է գահ բարձրանար տատիկի մահից անմիջապես հետո, բայց հակառակ նրա վերջին կամքին, Ալեքսանդրը գահը զիջում է օրինական ժառանգին՝ իր հորը՝ Պավել I-ին: Այս որոշումը դառնում է Ալեքսանդրի իշխանության ճանապարհին առաջին փորձությունը՝ նրա առջև բացելով պալատական ինտրիգների, դավադրությունների, մահացու սպառնալիքների անդունդը։ Արդյոք նա կկարողանա պաշտպանել հայրենիքը անպարտելի Նապոլեոնից։

Դրամայի գլխավոր պրոդյուսերներն են Ալեքսանդր Ակոպովը, Անտոն Զլատոպոլսկին և Նատալյա Շնեյդերովան, իսկ ռեժիսորը Արտյոմ Նասիբուլինն է:


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05