Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Ռոսկինոն ապրիլի 3-5-ը Երևանում կկազմակերպի Ռուսական կինոյի օրեր։ Երևանում՝ռուսական ֆիլմերի ամենամյա ցուցադրությունը ավանդույթ է դարձել, և երևանցիները ամեն տարի երևանցիները այն ընդունում են  սպասումով և ջերմությամբ։ Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ինչպես նորագույն, այնպես էլ ավելի վաղ շրջանի ֆիլմեր, որոնք ներկայացնում են ռուսական կինեմատոգրաֆը։ 

Անվճար ցուցադրությունների հարթակ կհանդիսանա «Կինոմոսկվան»։

«Ռուսական կինոյի փառատոն Հայաստան 2025»-ի ծրագրում կներառվի հինգ ֆիլմ: Դրանց թվում են անցյալ տարվա կինովարձույթի առաջատարներից երկուսը՝ հեքիաթային ընտանեկան բլոկբաստեր «Հրահանը» (ռեժ. Ալեքսանդր Վոյտինսկի)՝ ըստ Հանս Քրիստիան Անդերսենի հայտնի հեքիաթի մոտիվների, և պատմական մելոդրամա «Խորհրդային Միության սերը» (ռեժ. Նիկիտա Վիսոցկի, Իլյա Լեբեդև)՝ «ժամանակի պատմություն, պատմված՝ զգացմունքի միջոցով»։ Այս մասին հաայտնում են ֆիլմի հեղինակները։ «Խորհրդային Միության Սերը» դարձել է ռուսական հեղինակավոր «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբաշխության հաղթողներից մեկը՝ ստանալով վեց մրցանակ:

Անիմացիոն լիամետրաժ  ֆիլմը՝ «Ջրի բանաձևը» (ռեժ. Արտյոմ Մինակով) հետաքրքիր կլինի ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ 2025 թվականին ռուսական կինոփառատոները տեղի են ունենում Մեծ հայրենական պատերազմի 80-ամյակի շրջանակներում: Հայաստանի կինոցուցադրությունների ծրագիրը ներառում է նաև երկու ռազմական դրամա՝ «Պոդոլսկի կուրսանտները» (ռեժ. Վադիմ Շմելյով) և «Առաջին Օսկարը» (ռեժ. Սերգեյ Մոկրիցկի)։

Ծրագրում ներառված ֆիլմերի տոմսերը կարող եք անվճար ամրագրել հետևյալ հղումով՝ 

 https://www.tomsarkgh.am/hy/category/RFF