Լոս Անջելեսում կայացած «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» կատակերգական դրաման, իսկ Շոն Բեյքերը համարվեց «Լավագույն ռեժիսոր»։ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ 5 «Օսկար»-ի, այդ թվում՝  «Լավագույն ֆիլմ»,  «Լավագույն օրիգինալ սցենար»,Լավագույն ռեժիսոր», «Lավագույն դերասանուհի»,  «Լավագույն մոնտաժ»:

«Անորա» ֆիլմը առաջադրված  6 անվանակարգում: Ֆիլմը գլխավոր  մրցանակի էր արժանացել նաև 2024-ին Կաննի միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմում նկարահանվել են նաև հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։

Հայերը Օսկարում, Կարեն Կարգուլյան և Վաչէ Թովմասյան

Ինչպես գրում է Variety-ն «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել էր «Անորա» ֆիլմի ռուս դերասան Յուրա Բորիսովը, սակայն այս մրցանակը շնորհվեց Կիրան Կալկինին՝ Ջեսսի Այզենբերգի «Իրական ցավ» ֆիլմում իր դերի համար: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհին Զոի Սալդանան է՝ ռեժիսոր Ժակ Օդյարի «Էմիլիա Պերես» ֆիլմում դերակատարման համար։

Օսկար-97, Լավագույն դերասան անվանակարգում հաղթողը

«Լավագույն դերասան» անվանակարգում երկրորդ անգամ «Օսկար»-ի արժանացավ Էդրիեն Բրոուդին՝ ռեժիսոր Բրեդի Քորբեթի «Բրուտալիստը» ֆիլմում ճարտարապետ Լասլո Տոթի դերի համար։