Հայոց արքայից արքա Տիգրան Մեծին ու նրա ժամանակաշրջանը ներկայացնող «Տիգրան Մեծ. Արևմուտքի եւ Արևելքի միջև» առաջին փաստագրա-խաղարկային երկսերիանոց ֆիլմի նկարահանումներն ավարտվել են նախորդ տարեվերջին։ Ավելի քան տասը տարի տևած նախապատրաստական փուլում նկարահանող խումբն աշխատել է միջոցների հայթայթման, ռեկվիզիտի ձեւավորման, սցենարի մշակման ուղղությամբ։

Ֆիլմի ստեղծման ընթացքը միավորել է Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Իրանի կինոմատոգրաֆիստներին։ Բազմազգ դերասանական կազմը, Տիգրան Մեծի կերպավորմամբ, գլխավորում է Ալեքսանդր Խաչատրյանը։

Ֆիլմի ռեժիսոր Վահագն Վարդանյանը, պրոդյուսեր Տիգրան Մանասյանը  սցենարի ամբողջացման համար աշխատել են հնագետների ու պատմաբանների հետ, իսկ կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը դիմել է ազգային ու սիմֆոնիկ տարրերի համադրման մեթոդին եւ կիրառել կելտական կառնիքսն ու հայկական դուդուկը։

Տեսանյութը՝ YouTube-ից

Գունային կարգավորումից և ձայնավորումից հետո ֆիլմն այս տարի կբարձրնա մեծ էկրան։

1․Աղբյուր

2․Աղբյուր

Պատրաստեց Նանա Պետրոսյանը


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05