Հայաստանի կինոգործիչների միությունը մտահոգված է, որ «Կինեմատոգրաֆիայի ոլոտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և  անցկացման կանոնակարգ» փաստաթղթի՝ e-draft.am հարթակում տեղի ունեցած քվեարկության և դրա արդյունքների շուրջ կան կասկածներ։

«Կինոոլորտի մարդիկ՝ պրոդյուսերներ, ռեժիսորներ և այլն, որոնք ակտիվ մասնակցել են փաստաթղթի քննարկումներին և շահագրգիռ են որակյալ փաստաթուղթ ունենալու հարցում, որը կնպաստի կինոյի զարգացմանը, չպետք է ունենան կասկածներ, մտահոգություններ նման կարևոր փաստաթղթի քննարկումների և դրա ընդունման հետ կապված։

Հայաստանի կինոգործիչների միությունը շահագրգիռ է, որպեսզի կինոոլորտին և դրա զարգացմանը վերաբերող փաստաթղթերը լինեն բացառապես կինոոլորտի զարգացմանը նպաստող, ունենան բարձր լեգիտիմություն, ընդունված լինեն կինոոլորտի մարդկանց մեծ ներգրավվածությամբ և հնարավորինս փոխհամաձայնությամբ, և հորդորում է համապատասխան կառույցներին անել հնարավոր ամեն ինչ այդ նպատակին հասնելու համար»,- նշված է Հայաստանի Կինոգործիչների միության հայտարարության մեջ։


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05