Կինոռեժիսոր Արթուր Արիստակիսյանը Փարիզում էր, երբ զանգահարեցի նրան։ Այնտեղ նա հաստատվել է վերջերս և ապրում է սպարտացիներին հատուկ պայմաններում։ Սակայն դժգոհություններ նրանից ես չլսեցի, քանի որ աղքատությունը, այդ թվում՝ վերջինիս ծայրահեղ ձևերը, Արիստակիսյանի կինոարվեստի գլխավոր թեմաներից են։ «Ձեռքի ափերում» (1993) ֆիլմում նա հետազոտել է քիշնևյան չքավորների արքայական գաղտնիքները, իսկ «Տեղ երկրում» (2001) կինոնկարում՝ մոսկվացի տնանկներին ու հիփիներին։

Արթուր Արիստակիսյանը ոչ միայն կինոնկարներ է նկարահանում, այլ նաեւ գրում է արձակ գործեր։ Ավաղ, հրատարակված են նրա տեքստերի աննշան մասը միայն։ Իսկ որպես այդպիսին՝ նա միայն մեկ գիրք ունի հրատարակված՝ «Ձուլումը», որը ներշնչված է Անդրե Քերտեշից, որն անմահացրել էր հաշմանդամ կնոջը՝ Նյու-Յորքի փողոցում։ Այդ փոքրիկ գրքույկի կազմին գրված է՝ «Միկադրանի կինոնկարի վարպետանոց»։

Արթուր Արիստակիսյանը, որ հավաքում է սիրողական լուսանկարների հավաքածու, մասնավորապես ԽՍՀՄ-ում պատերազմած գերմանացի զինվորականների ալբոմներից, ստեղծել է միկադրանի կինոյի կոնցեպցիան և իր այդ մեթոդով արդեն չորս ժապավեն է նկարահանել։ Առաջինի պրեմիերան, որ կոչվում էր «Գոլեմ», տեղի է ուենցել դեկտեմբերին՝ Փարիզում։ Երեսուն րոպե մենք տեսնում ենք մի լուսանկար, որտեղ պատկերված է գերմանացի զինվորականն ու խորհրդային գյուղացի կանայք և լսում ենք պատմություն գերմանացու մասին, որն իր հետքն էր թողել ռուսական հողում։

Արթուր Արիստակիսյանը  բազմաթիվ տաղանդավոր ուսանողներ ունի, երիտասարդ կինոգործիչներ։

-Պատկերացրեք, որ Ձեզ մոտ գալիս են նոր աշակերտներ։ Ինչ եք դուք նրանց ասում սովորաբար դասընթացի ամենասկզբում։

-Ոչ մի խորհուրդ չեմ տալիս։ Մարդը գիշերում է ինչ– որ ծակուռում, արթնանում է ու նայում պատին։ Պատին մեխ է խփված։ Առավոտյան այն ունի հիանալի ստվեր, և այդ ստվերը նրանց բերում է դեպի արվեստը, դեպի մեծ կինոն։ Պետք է նայել ստվերին, հետևել մեխի ստվերի ընթացքին։

-Դուք խոսում եք ուսանողներին տեսողության հնարավորությունների մասին։

-Այո իհարկե։ Մարդն ընթանում է փողոցով։ Այս ու այն կողմ է նայում։ Նույնիսկ եթե կույր է, ամեն դեպքում զգում է դա, զգում է այն, ինչը պատկերացնում է՝ մեկ մի բան, մեկ այլ բան։ Ես սիրում էի լինել Պետերբուրգում, այնտեղ ապրել եմ ինչ որ ժամանակ։ Ուդելկան (հնոտիների շուկան), որտեղ տարեց մարդկանց ոտքերի տակ հին ու մին իրեր են, որոնք վաճառում են։ Այդ իրերը կարող են սովորեցնել ամեն ինչ։ Գնում ես կալսոններ, որոնք ինչ որ մի կին հագել է 1950 թվականին։ Մարդն ունի խորհրդային կնոջ կալսոններ։ Վերջ՝ ահա ազատությունը, նրան էլ ոչինչ պետք չէ։

-Եվ հայտնի հոգեբուժարանն էլ կողքին է։

Ցանկացած հին իր կարող է նկարահանել սովորեցնել։

-Այնտեղ մարդիկ շատ բան կարող են պատմել։ Սակայն հիմա այլ խելագարներ են։ Նրանց բոլորին նեյրոլեպտիկներ են ներարկում ու էլ չկա մեկն այնտեղ, որի հետ կարողանաս խոսել։ Այնտեղ պետք է հայտնվել, պառկել ու որսալ պահը։ Նման խորհուրդներ չեմ տալիս, իհարկե, բայց կարելի է։ Ես խորհուրդ եմ տվել ուսանողներիցս մեկին գնալ Սիրիա։ Նա ինձ ասում է․«Իսկ դուք ինչու չեք ուզում գնալ Սիրիա»։ Ես ասում եմ, որ կյանքս ինձ համար դեռ թանկ է։ Նա գնաց ու նկարահանեց հիանալի ֆիլմ շուկայում՝ ուղղակի իրադարձություններից առաջ։ Վերնագիրը վերցված է Թովմաս առաքյալի պարականոնից՝ «Եթե դուք հանդիպեք նրան, որ ծնված չէ կնոջից, երկրպագեք նրան, քանի որ ձեր հայրն է»։ Եթե սկսես առարկայի հետ խոսել, ապա ցանկացած հին առարկա կսկսի խոսել, պատմել իր պատմությունը և կսովորեցնի նկարահանել։ Ես չեմ սովորեցնում նկարահանել այնպես, ինչպես սովորեցնում են նկարահանել։

-Ձեր վերջին կինոնկարում խոսում է հին լուսանկարը։ Դուք լուսանկարների մեծ հավաքածու ունեք։ Ինչպես եք սկսել դրանք հավաքել։ Կամ գուցե դրանք իրենք իրենց են Ձեզ մոտ եկել։

Ես նայում եմ աղբանոցի լուսանկարին ու ասում՝ այն հիասքանչ է։

-Ինչ որ իմաստով՝ այո։ Քանի որ առարկաներն են, որ գտնում են մարդուն, իսկ լուսանկարը ևս առարկա է, ինչպես ցանկացած մարդու տաբատը։ Լուսանկարները նախկինում ես աղբանոցներում եմ գտել, գնել եմ բակապահներից, իսկ հետո ամեն ինչ տեղափոխվեց համացանց։ Բակապահներից սկսել են վերավաճառողները գնել, իսկ ես գնում եմ համացանցում։ Արդեն վաղուց եմ այդպես գնում։ Ինչպես է նկարահանվում մեծ կինոնկարը։ Մարդը պրոդյուսերների խումբ է հավաքում։ Ամեն բան հարթ է ընթանում, և նա նկարահանում է մեծ կինոնկար։ Նաև կինոն նկարահանվում է ըստ շնորհի՝ Սուրբ Հոգու ներշնչանքով։ Ինչ-որ մի սովետական մարդ նկարել է, թե ինչպես է իր կինը կտրում հարևանուհու մազերը։ Լուսանկարչական սարքը սովորական է։ Եվ դա հիասքանչ տեսարան է, դա մի կադրանի տեսարան է։ Ես նայում եմ աղբանոցի հին լուսանկարին ու ասում՝ սա հիասքանչ է։ Դա արդեն ըստ շնորհի է լինում։ Ըստ շնորհի, դա ոչ թե ըստ վաստակի է, ըստ տաղանդի, ըստ ուժի, այլ պարզապես՝ անվճար։ Նայում ես աղբանոցի լուսանկարին, իսկ այնտեղ մեծ կինոյից տեսարան է։

Ղրիմ, 1942թ․տեղացի կինը 7ինարարության համար կավ է հունծում

Ղրիմ, 1942 թ․

-Դա այն է, ինչը անվանում եք միկադրանի ֆիլմ։

-Կուզենայի Փարիզում նման կինոթատրոն բացել՝ միկադրանի կինոնկարի կինոթատրոն․ նման հին կինոթատրոն՝ նախապատերազմական ոճի, էկրան, վարագույր, ամեն բան պարզունակ, համեստ, աղքատ կինոթատրոն։ Բացել ու այնտեղ ցուցադրել միկադրանի կինո։ Ու այնտեղ էլ կարելի է ապրել, մի խոսքով՝ մեկ կրակոցով սպանել երկու ճագարի։

-Ինչպես arte povera-ն պետք է լինի նաեւ cinema povera՝ աղքատ կինո բոլոր իմաստներով։

-Բոլոր ոճերը առաջացել են աղքատության մեջ։ Հաշմանդամներն են ծնել արվեստի բոլոր ոճերը։

-Ինչպես Անդրե Քերտեշի լուսանկարներում է։

Գերմանացի զինվորականները, Երկրորդ աշխարհամարտը – այնտեղ պարզապես երանություն է, լուսանկարիչների բանակ։

-Նրա մոտ նրբաճաշակ լուսանկարներ են։ Իհարկե։ Նա վարպետ է, ով լուսանկարել է որպես ոչ պրոֆեսիոնալ, այլ որպես սիրողական։ Բարեբախտություն է։ Նա ապրել է այնպիսի ժամանակում, ունեցել է այնպիսի օպտիկա։ Խորհրդային մարդը նայում է իր «Զենիթ» լուսանկարչական ապարատի անցքի մեջ ու սեղմում է կոճակը, և այն սովետական մարդկանցով բակը վերածում է գլուխգործոցի։ Գերմանացի զինվորականները Ռուսաստանի և Ուկրաինայի օկուպացիայի ժամանակ ահռելի թանակությամբ գլուխգործոցներ են նկարահանել, և էլի՝ ըստ շնորհի, Սուրբ Հոգու ներշնչմամբ, քանի որ նրանք արվեստ չեն լուսանկարել, ինչպես Քերտեշը։ Քերտեշն ամեն դեպքում ցանկացել է մեծ արվեստ լուսանկարել։ Նա իմաստուն մարդ է, իսկական վարպետ, սակայն նկարել է որպես սիրողական։ Ցանկացել է նկարել ըստ շնորհի և նկարել է հաշմանդամ կնոջը Նյու-Յորքի փողոցում։ Պարզապես լուսանկարել է, պարզապես տեսել է կնոջն ու սեղմել կոճակը։ Այդպես կնկարեր գերմանացի զինվորականը, այդպես կնկարեր խորհրդային մարդը։ Միայն թե Քերտեշի լուսանկարչական սարքը լավն էր։ Դա սակայն սկզբունքային հարց չէ։ Երբեմն չափից դուրս լավ տեխնիկան ինչ-որ բանից զրկում է կերպարը։ Ես խոսում եմ սիրողական լուսանկարչության մասին։ Նա ոչինչ չի կարող անել, բացի անցքի մեջ նայելուց ու կոճակը սեղմելուց։ Գերմանացի զինվորականները, Երկրորդ աշխարհամարտը պարզապես երանություն էր՝ լուսանկարիչների բանակ։ Տպավորություն է, որ այդ պատերազմը պարզապես եղել է առիթ՝ լուսանկարելու համար։

-Ձեր հավաքածուի մեջ շատ են այն լուսանկարները, որոնք արված են գերմանացի զինվորականների կողմից։

-Դա այն պատճառով է, որ շուրջբոլորն ինչ էլ տեղի ունենար, նրանք նկարում էին։ Դա էկզոտիկա էր՝ աղքատությունը, որը տեսել էին նրանք, թե ինչպես են ապրում մարդիկ այստեղ։ Ու սերը։ Դա կյանքն էր պատերազմի ժամանակ, սեր՝ պատերազմի ժամանակ։ Ապրում է գերմանացի զինվորականը ուկրաինացի կամ ռուս ընտանիքում։ Այնտեղ պատերազմ չկա։ Այնտեղ այլ բան կա։ Խցիկը սնվում է այն ուժով, որը բխում է այն ամենից, ինչը աչքերի առաջ է։ Իսկ աչքերի առաջ՝ պատկերներ են, մարդիկ, որոնք վերածվում են աստվածների, իրական սրբապատկերներ, իսկ սրանք՝ կեղտոտ լուսանկարներ են, որոնք նրանք դրել են ծրարի մեջ ու ուղարկել իրենց հայրենիք։ Նրանք մահացել են, նրանց երեխաներն էլ մահացել են։ Լուսանկարները հայտնվել են վերավաճառողների մոտ, իսկ դրանք էլ վաճառում են այդ լուսանկարները։ Ես էլ գնում էի, քանի դեռ փող կար։

-Իսկ այդ զինվորի սերմը, ինչպես ձեր ֆիլմում է, ընկել է ռուսաց հողի մեջ ու այդ խառնուրդից ծնվել է Գոլեմը։

Կինոն ստեղծվում է փոքրիկ աղտոտ լուսանկարից։

-«Գոլեմը» մեկն է բազմաթիվ պատմություններից։ Փոքրիկ աղտոտ լուսանկարից, որ լուցկու տուփից մի քիչ է մեծ իր չափսերով, ստեղծվում է կինո՝ մեծ էկրանի համար։ Ինչ որ մեկը, ինչ որ ժամանակ նկարել է կադրը։ Դրանից հանվում է շատ ավելին՝ իր պատմությամբ։ Դա նույն Գոլեմն է։ Կալսոնները նույնպես Գոլեմ են։ Սովետական կինը ծերացել է, մահացել, իսկ կալսոնները մնացել են։ Դա Գոլեմն է։ Նրանում դու կյանք ես ներշնչում։ Աղբանոցի կեղտոտ կալսոնները վերցնում ես, սկսում ես խոսել նրանց հետ, համբուրվել, եւ Գոլեմը սկսում է կյանք առնել։ Ու այնքան է երախտագետ քեզ, որ իրեն բարձրացրել ես դժոխքից։ Դրանով Անդերսենն է զբաղվել, երբ ներկայացրել է անշունչ առարկաներին մի տեսակ կյանք հաղորդելով։ Մարդը գտնում է մի ծակ մետաղադրամ, որը գին էլ չունի, սակայն այդ մետաղադրամը նրան պատմում է ինչ որ բան։ Մարդը սկսում է խոսել այդ մետաղադրամի հետ։ Դա է Գոլեմը։ Վերջինս մարդուն պատմում է իր պատմությունը։ Իսկ մարդն ասես արձանագրում է այդ պատմությունը։ Սակայն սարսափն այն է, որ դա նրա պատմությունն է եւ վերջինս նրան հենց իր պատմությունն է պատմում։

-Ինչպես Տարոյի քարտերը կարդում են նրա ենթագիտակցությունը։

– Ես մի փոքր այլ կերպ եմ հասկանում Գոլեմը։ Ես այն ընկալում եմ որպես կավի կտոր։ Դա այն է, ինչ մնացել է մարդուց, ով վերցրել է այն իր ձեռքը։ Աղբանոցից նաեւ կանացի կոշիկներ են վերցվում։ Կինը աղբանոց է նետել կոշիկները։ Ինչու։ Ինքն արդեն ծեր է դրանց համար, թե մահացել է։ Կոշիկներն ամեն բան կպատմեն։ Ինքն է գնում, ինչ որ բան ինքն է գտնում ու պեղում։ Այն, ինչ գտնում է կամ պեղում, ինչը պարզապես նրան ընդառաջ է գալիս։ Հաշմանդամը ընդառաջ է գալիս, ինչպես Քերտեշի մոտ լուսանկարում։ Ամեն բան արդեն ստացել է։ Ուսանողին այլեւս պետք չէ շարունակել սովորել։ Չէ, կարելի է սովորել, որպեսզի հանդիպել, կիսվել, իսկ նկարել սովորելը՝ Աստծո սիրուն ամեն բան ինքն իրեն էլ գնում է։

-Ես հիշում եմ «Երեք րոպե, երկարաձգում» վավերագրական կինոնկարը։ Այն հիմնված է այն ձայնագրության վրա, որը կատարել է լեհական ավանում ամերիկացի զբոսաշրջիկը պատերազմից առաջ։ Նա պատկերել է, թե ինչպես են հրեաները գնում, դուրս գալիս խանութից։ Ինչ որ մեկը մտածկոտ է, ինչ որ մեկը սագ է տանում։ Ու այդ երեք րոպեից ստեղծվել է մեկ ժամանոց կինոնկար, քանի որ մենք անվերջ  նայում ենք այդ կադրերը եւ խորամուխ լինում յուրաքանչյուր դետալի մեջ։ Յուրաքանչյուր դեմքից, որ ակնթարթորեն անցնում է մեր հայացքի առջեւով, բացվում է մի ամբողջ պատմություն։ Պատմությունների անսահման ճյուղավորումներ, ինչպես Բորխեսի մոտ է։

Պարզապես սեփական ոտքերը նկարելով, կարելի է մեծ կինո ստեղծել։

-Շատ կուզենայի տեսնել, դա շատ մոտ է այն բանին, ինչի մասին մտածել եմ։ Ոչինչ չունի մարդը՝ ոչ փող, ոչ կապեր։ Սովորական մարդ է։ Ու ամեն դեպքում վերցնում է ու նայում իր ոտքին։ Նրա ոտքը շատ բան կարող է պատմել։ Նա ունի խոսելիք իր ոտքի հետ։ Իսկ ոտքերն էլ նրա հետ խոսելիք ունեն։ Պարզապես սեփական ոտքերը նկարելով, կարելի է մեծ կինո ստեղծել։

-Աութսայդեր նկարիչ Անտոնիո Դալլա Վալլեն, որ կյանքի մեծ մասն անցկացրել է հոգեբուժարանում, ստեղծել է արձան սեփական ոտքից, այն պատելով պոլիէթիլենով։

-Դա դեռ պետք է շրջահայեցորեն շրջանցել։ Այն, ինչ որ բացահայտվում է, ցանկացած բացահայտման հետ, որը գալիս է դատարակ լուցկու տուփից, որը վերցվել է, կամ էլ սեփական ոտքերից։ Սկսվում է հայտնությունը կամ բացահայտումը ինչ որ պահի։ Անշունչ առարկայի հետ բացահայտումը սկսում է գնալ առաջ։ Ես գնել եմ լուսանկարներ, ստացվել է հավաքածու, սակայն ես կոլեկցիոներ չեմ։ Ես պարզապես գնել եմ, քանի որ դրանք համարում եմ գլուխգործոցներ։ Մարդիկ գեղեցիկ են։ Իրական կյանքում նրանք այդպիսին չեն եղել։ Ես նկատել եմ, որ այդ գլուխգործոցները, որոնց չեն համարում գլուխգործոց, այլ համարում են ժամանակաշրջանի վավերագրեր։ Հիմա արդեն համարում եմ, որ նստած եմ գլուխգործոցների արկղերի վրա։ Դա նման է այն բանին, որ Տրետյակովյան պատկերասրահի սեփականատերը նստեր կտավների արկղի վրա ու փորձեր ինչ որ մեկի վրա «սաղացնել»։ Հիմա ես այդ վիճակում եմ։ Ես ուզում եմ այդ հավաքածուից ազատվել, ուզում եմ, որ ինչ որ մի կառույց դրանք ոչ թե վերցնի ու հաշվառի, այլ որ այդ ամենն աշխատի, որպեսզի այն ցուցադրվի։ Դրա համար էլ անհրաժեշտ է միկադրանի ֆիլմերի կինոթատրոն՝ փոքրիկ, որը կունենա մի հարակից սենյակ, որը կլինի միկադրանի ֆիլմերի արհեստանոցը։ Տարբեր մարդիկ կկարողանան այնտեղ գալ ու կինո պատրաստել։ Կարող է արդյոք մեկ կադրը մրցակցել մեծ կինոյի հետ։

-Ձեր «Գոլեմն» անխոս կարող է։ Սակայն դուք ասել եք, որ չեք համարում այն ավարտված։ Մտադիր եք ինչ որ կերպ այն շարունակել։

Հայրենիքի զգացողություն ես չունեմ։ Այդ մասին հոգ եմ տարել սկսած 15 տարեկանից։

– Ֆիլիպի, երիտասարդ ռեժիսորի մտահղացումն էր այն ցուցադրել Փարիզում, կինոթատրոնում։ Մարինա Դոնսկայան, որ Մոսկվայում է, մենք նրա հետ ենք մոնտաժն արել։ Վանյա Անիսիմովը օպերատորն է, մենք երեքով ենք արել՝ նկարել չորս լուսանկարների հիման վրա չորս կինոնկար։ Ինչ անել այս ամենի հետ։ Շարունակել նկարահանել։ Կարելի է հազարավոր նման ֆիլմեր նկարահանել։ Դա լավ է, բայց ուր գնալ դրանց հետ։ Որտեղ ցուցադրել դրանք։ Կցուցադրի արդյոք ինչ որ փառատոն։ Որեւէ վատ բան չկա։ Սակայն դա այն չէ։ Մշակույթի մեջ պետք է որոշակի նիշա գոյություն ունենա։ Ինչ որ մի քարանձավ, ինչ որ մի փարիզյան փողոց ու ցուցանակ՝ «Միկադրանի ֆիլմերի կինոթատրոն»։ Եվ ցուցապաստառ՝ ըստ հին ձևերի։ Փոքրիկ ու գողտրիկ մի կինոթատրոնիկ, ուր կարելի է մտնել, տաքանալ։ Անպայման պետք է լինի վարագույր։ Դա շատ կարևոր է կինոյում։ Այնտեղ ինչ որ պայմանական կոպեկների դիմաց ցուցադրվում է այդ կինոն, պատմվում են պատմությունները։  Տեսախցիկը շարժվում է տարբեր կերպ։ Այնտեղ և համայնապատկերներն են, և խոշոր պլանները, և շատ են սոսնձումները։ Կարող է լինել ասես դիաֆիլմերում՝ սուբտիտրերում գրվում է պատմությունը։ Ինչ որ մի բան այսպես է աշխատում, ինչ որ մի բան՝ այնպես։ Մարդը խորամուխ է լինում նրա մեջ։ Կադրը վերցնում է նրան, վերցնում է իրականությունից ինչ որ ժամանակի համար՝ տաս րոպեով, կես ժամով կամ քառասուն րոպեով։ Կարող է դրվել ամենաբարձր խնդիրը եւ դրա համար ոչինչ պետք չէ՝ նվազագույն միջոցներ։ Սակայն պետք է քարանձավ, միկադրանի ֆիլմերի կինոթատրոնը։

-Պատկերացնում եմ՝ Մոնմարտրում, փոքրիկ մի նրբանցքում նման նկուղ։ Ես էլ այնտեղ շատ ժամանակ կանցկացնեի։ Գիտեք, ինչպես Էդուարդ Մունկն է ասել, եթե ինչ որ բան դիտում եք առավոտյան, ապա այնպես չեք տեսնում այն, ինչպես երեկոյան։

– Հենց այդպես։ Ու ես ցանկանում էի գտնել պրոդյուսերի, որպեսզի վերջինս էլ հետո ասեր ինձ, թե ինչ պետք է անեմ։ Օրինակ ասեր՝ «Ինձ պետք է նմանատիպ տասը ֆիլմ, որպեսզի մեկում գնչուները, մյուսում հրեաները, երրորդում՝ ռուսները, մեկ ուրիշում՝ ուկրաինացիները լինեն պատկերված»։ Ես նրան տալիս եմ այդ տասը ֆիլմերը։ Ու նա ասի՝ «Ես ուզում եմ նմանատիպ սերիալ։ Անհրաժեշտ է նմանատիպ հարյուր ֆիլմ»։ Ու նա կունենա այդ հարյուր ֆիլմերը։

-Գիտեմ, որ ավարտուն գործեր չեք սիրում։ Չեք ուզում դնել վերջակետը։

– Կան բաներ, որոնք մահվանից հետո պետք է անեն ուրիշները։ Գիտեք, ես չեմ ձգտել ինչ որ բան հրատարակել։

-Ավելին՝ կտրականապես դեմ եք ձեր պատմվածքների ժողովածուն հրատարակելուն։

Արթուր Արիստակիսյանի գիրքը-Ալմանախը այլ բան է։ Այլոց հետ, ինչ որ պատմվածք հրատարակելը դա նորմալ է։ Իսկ այ գիրքը թող մնա հետո։ Սակայն ես համարձակություն ունեցա։ Փոքրիկ գրքույկ՝ 17 էջից բաղկացած։ Ռոման Ժուկովսկին, որ պիտերյան կինոդպրոցի ուսանող էր, նրա նախաձեռնությունն էր դա։ Գրքույկում 17 էջ է։ Դրանցից ընթերցելին 8 կամ 7 էջ է։ Մնացածը Քերտեշի լուսանկարն է՝ հաշմանդամը, որ գնում է Նյու-Յորքի փողոցով։ Դրանում ինչ որ բան կա։ Գրքույկն ինքնահրատ է։ Ձեւավորել է նկարչուհի Անգելինան, որ ուսանողուհի է։ Տեսնում եք, ամեն բան ձեռքով է արված՝ անվճար։

-Մենք խոսում ենք ձեր ուսանողների մասին։ Սակայն ում եք դուք համարում ձեզ ուսուցիչ։ Անտոնիոնիին։

-Այո, Անտոնիոնիին, Վիսկոնտիին, Պազոլինիին, Կուրոսավային։ Ինձ համար անկարևոր է, թե նրանք ով են եղել իրենց կյանքում, քանի որ մարդը, ով ապրում է, մարդը, ով արարում է, պատկերացնում է իրեն ինչ որ բան՝ տարբեր մարդ է։ Դա այն մարդը չէ, ով ապրել է Հռոմում, հարցազրույց է տվել։ Դա այլ մարդ է, ով չունի մարմին, չունի անհատականություն։ Դա Անտոնիոնին չէ, դա այլ անհատականություն է։ Երբ ես դիմեցի ՎԳԻԿ, իմ ուսուցիչը Ալեքսանդր Ստեփանովիչ Կոչետկովն էր։ Նա նկարահանում էր Հյուսիսային բևեռը, պինգվիններին։ Խիզախ մարդ էր։ Ով ասես, որ չի եղել ինձ ուսուցիչ։ Բոլոր մարդիկ, բոլոր հարևանները, բոլոր ճամփորդակիցները, բոլորը, որոնց հետ ես գիշերել եմ նույն տանիքի տակ։ Այ, հիմա ես Փարիզում եմ։ Որտեղ որ ապրում եմ, դուրս եկա զուգարանից, իսկ այնտեղ հերթ է, ու դուրս գալով դու հերթ ես կանգնում, քանի որ երբ ուզենաս, հերթդ կարող է հասնել։ Նրանք բոլորն ուսուցիչներ են, որոնք սովորեցնում են նկարահանել, տեսնել։ Պիտերցի ուսանողին ասացի, որ ժամանակ չկորցնի դասախոսությունների վրա, գնա Ուդելկա ու սկսի քչփորել հին իրերը։ Գտնում ես քո Գոլեմը, նրա մեջ զգացմունքներ ես դնում։ Եւ նա երախտագետ է քեզ դրա համար, սկսում է պատմել քեզ իր պատմությունն ու շատ բան է բացահայտում։ Ես ասում եմ իմ ուսանողներին, որ ամեն մեկը որոնի իր խցիկը, իր օբյեկտիվները, այն խցիկը, որը հարմար է պահել ձեռքում, որը օրգանապես կարող է ձեռքի հետ ձուլվել։

– Իսկ ինչպիսի տեսախցիկ ունեք։

Կեղծամների տուփից է այն պատրաստված․ ահա այդպիսին է իմ խցիկը։

– Ես Bolex ունեմ։ Ահա այդպիսի մի մեծ տեսախցիկ։ Սարքը և դրա օպտիկան կարևոր են։ Այն նույն հնոտիների շուկայում կարելի է ճարել ու գնել շատ լավ հին օբյեկտիվներ, որոնք գերմանական են կամ հոլանդական։ Կան այնպիսի ոսպնյակներ, որ երբ վերցնում ես, զգացողություն ես ունենում, որ 17-րդ դարում են այն պատրաստել։ Դուք դրանք ինքնուրույն պետք է փնտրեք ու գտնեք։

-Փարիզը դրախտ է հնոտիների շուկաների համար։ Կարծում եմ, որ արդեն հասցրել եք դրանք ուսումնասիրել։

-Նորից եմ խորամուխ լինելու։ Վաղուց չեմ եղել այնտեղ։ Հնավաճառի մոտ ինձ հետաքրքիր մի տուփ։ Ես փնտրում էի նախապատերազմական խցիկներ։ Այնպես հասկացա, որ այն խցիկի տուփ էր։ Սակայն պարզվեց, որ այն կեղծամների տուփ էր։ Ու ես հասկացա՝ ահա իմ տեսախցիկը։ Անցքը, որ կար այդ կեղծամների տուփի վրա և որտեղ կարելի էր նայել, իսկը ինքն էր։

-Միրոսլավ Տիխին ևս նկարահանել է նման ոսպնյակներով տուփով։

Արթուր Արիստակիսյանի ֆոտոխցիկը

– Նա աղբանոցում է գտել ու հավաքել խցիկը։ Կան մարդիկ, որոնց ես խորհուրդ եմ տալիս՝ հասկանալի է՝ Անտոնիոնի, Վիսկոնտի, Կուրոսավա։ Սակայն նրանց շարքում պակաս կարեւոր ֆիգուր չէ Միրոսլավ Տիխին։ Մեծամասնությունը համարում են նրան զվարճալի կերպար, սիրողական լուսանկարիչ և խենթ։ Ես նրան համարում եմ պատմության մեծագույն նկարիչներից մեկը։ Ես ուսանողներին ասում եմ․ գնացեք և գտեք ձեր սարքը, հավաքեք ձեր սարքը այն ամենից, ինչը որ կտեսնեք շուկայում, հավաքեք ինքնուրույն, սիրեք այն։ Դա է գլխավորը։ Դա հարցի տեխնիկական կողմը չէ։ Սարքը, որով իրականացվում է նկարահանումը և որն առկա է արդեն էկրանին, էներգիա է էկրանի վրա։ Ես թեթև սարքեր խորհուրդ չեմ տալիս։ Թվում է, թե նրանք ավելի մոբիլ են ու հարմար։ Սակայն այդպես չէ։ Պետք է զգացվի որոշակի ծանրություն։ Քաշը շատ կարեւոր զգացողություն է։ Ոչ թե բջջային հեռախոսը, ոչ թե ներկայիս թեթև խցիկներն են արժեքավոր, որոնք ունեն բոլոր կոճակները։ Քաշի, ծանրության արժեքը փոխանցվում է կադրին։ Թվում է, թե դրանք միայն ձեռքեր են։ Սակայն դրանք ոչ միայն ձեռքեր են կադրի վրա, այլ էներգիա։ Դուք հարցրեցիք, թե ինչի մասին եմ խոսում դասախոսությունների ժամանակ։ Ոչ մի բանի։ Պարզապես պատմում եմ տարբեր պատմություններ։ Ով ուզում է, կարող է իր պատմությունը պատմել, ով որ ինչ որ բան է բերել դիտելու՝ դիտում ենք։ Կարող եմ ցանկացած պահի ինչ որ բան ցուցադրել, քանի որ ամեն օր ինչ որ բան դիտում եմ ,ուսումնասիրում եմ ու պատրաստ եմ կիսվելու։ Դա կրթություն չէ՝ բառի ակադեմիական իմաստով։

-Դպրոցները Մոսկվայում և Պետերբուրգում։ Իսկ դուք հիմա հեռացել եք։ Զգում եք ձեզ ինչպես էմիգրանտ։ Դուք հեռացել եք Ռուսաստանից, թե սա պարզապես ճամփորդություն է։

Մոսկվայում վերջին տարիներին ես առհասարակ բնակարանից դուրս չէի գալիս:

– Բարդ հարց է, ինքս էլ չգիտեմ։ Հայրենիքի զգացողություն չունեմ։ Ես այդ մասին հոգ եմ տարել սկսած 15 տարեկանից։ Նույնիսկ ավելի վաղ, որ հայրենիք չլիներ, որպեսզի ինձ չբռնեին։ Ես հոգացել եմ այդ մասին։ Այս պայմաններում ես ապրում եմ Փարիզում, ցրտի մեջ։ Քնում եմ հագուստով, հանում եմ միայն կոշիկներս։

-Անտոնիոնիի հերոսը «Ճիչում» նույնպես այդպես է ապրել։ Դուք վերակերպել եք Անտոնիոնիի հերոսին։ Մնացել է միայն, որ հանդիպեք գեղեցիկ կնոջ։

– Դա Անտոնիոնիի խցիկն է տեսել, որ նա հիասքանչ է։ Իսկ նա չի տեսել։ Նա հասարակ մարդ է, երեխա։ Մոսկվայում, Պիտերում մարդկանց ինչ որ բան ես առաջարկում։ Վախենում են մարդիկ, ամեն ինչից վախենում են։ Իսկ այստեղ, դե տեսնենք։ Ես ուզում եմ այդ նիշան հաղթահարել Փարիզում, կոտրել քարանձավը։ Գուցե այստեղ կգտնվեն մարդիկ, որոնց  դա հետաքրքիր կլինի։ Ես չգիտեմ, թե հետո ինչ է լինելու։ Ես ապրում եմ այսօրվա օրով։ Մոսկվայում վերջին տարիներին ես առհասարակ բնակարանից դուրս չէի գալիս։ Իմ բնակարանում կինոթատրոն էր, գրադարան։ Դա իմ պետությունն էր, որտեղ ապրում էի։ Սպասում եմ, որ ինչ որ մի բան լինի, ու այդքան էլ սարսափազդու չլինի։ Ես մտածում եմ միայն պատկերների մասին, որոնք գալիս են մտքիս։ Արդեն ձեռքով քիչ եմ գրում։ Միշտ էլ կարելի է գտնել հոսանքի աղբյուր ու սկսել ստեղների վրա տկտկացնել։ Նայում եմ, իհարկե, ուսումնասիրում եմ ժապավենի վրայի տարբեր պատկերները։ Գուցե այստեղ վերականգնեմ միկադրանի կինոյի նկարահանումները։ Եթե այստեղ տեսնեմ, որ հեռանկարներ չկան, կգնամ Մեքսիկա՝ մեծ կինո նկարահանելու։

-Այն, որ չի նկարել Էյզենշտեյնը։

– Ոչ, ոչ։ Բոլորովին այլ բան։

 

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Արամ Յանինի


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05