«Համր կինոյի խոսուն կանայք» ժողովածուն ներկայացնում է հայկական համր ֆիլմերում մեծ ու փոքր դերերով հանդես եկած դերասանուհիներին։ Գիտահանրամատչելի ժողովածուն երկլեզու է (հայերեն-անգլերեն), բովանդակում է նաև հարուստ փաստագրական նյութեր և տվյալներ (կենսագրադիմանկարային արխիվային նյութեր և փաստաթղթեր), երկու փորձագիտական ակնարկ, լուսանկարներ և հայկական համր ֆիլմերի ընտրանու տեսաշար՝ հասանելի QR կոդի միջոցով։