Կաննի մրցանակակիր «Անորան» առաջադրվել է «Ոսկե գլոբուսի»
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը, որի ռեժիսորը Շոն Բեյքերն է, ներկայացվել է «Ոսկե գլոբուս»-ի: Այս մասին հաղորդում է theguardian -ը:
Ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ի համար մրցելու է «Լավագույն ֆիլմ», «Կատակերգություն կամ մյուզիքլ», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում: «Ոսկե գլոբուս»-ի 82-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025-ի հունվարի 5-ին:
Հ․Գ․ Նշենք, որ Շոն Բեյքերի ֆիլմի հաղթանակը Կաննում ոչ բոլորին է գոհացրել… Շատերին, հատկապես Կրեմլի ընդդիմախոսներին, բարկացնում է այն փաստը, որ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի ֆոնին Կաննում «ռուսական հոգին ուսումնասիրող» ֆիլմ է հաղթում՝ այն էլ ռուս դերասաններով (Մարկ Էյդելշտեյն, Յուրա Բորիսով, Ալեքսեյ Սերեբրյակով, Դարիա Եկամասովա)։ Որոշ քննադատներ էլ պնդում են, որ «Անորան» այս տարվա Կաննի ամենավառ ֆիլմը չէր՝ մակերեսային էր, կանխատեսելի սյուժեով, զվարճալի, կարծրատիպային՝ «աղքատները միամիտ են ու խեղճ, հարուստները՝ անսիրտ սրիկաներ»։
․․․«Անորա» կատակերգադրամատիկ ֆիլմի գլխավոր դերերում են Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրա Բորիսովը: Ֆիլմում նկարահավել են նաև Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը: Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 2024-ի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ»-ի: