Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան հայտնել է Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հաղորդավարի անունը։Այս մասին գրում է Պանորաման՝ հղում անելով deadline.com-ին և նշում, որ պատմության մեջ առաջին անգամ մրցանակաբաշխությունը կվարի իռլանդական ծագումով կատակերգու և ամերիկյան հեռուստատեսության գլխավոր շոումեններից Կոնան Օ’Բրայենը։

Հակառակ խոսակցությունների՝ կատակերգու դերասանը կդառնա արարողության միակ վարողը։ Այժմ Օ’Բրայենը առավել հայտնի է որպես «Conan» և «Late Night with Conan O’Brien» կատակերգական հաղորդումների հաղորդավար, որտեղ նա հրավիրում է տարբեր կինոաստղերի և նրանց հետ քննարկել նրանց անձնական կյանքը:

«Օսկար» 97-րդ մրցանակաբաշխությունը կանցկացվի 2025 թվականի մարտի 2-ին։ Հիմնական թեկնածուները հայտնի կդառնան հունվարին։