Ակբա Լիզինգի աջակցությամբ Newmag-ը և «Ազնավուր» հիմնադրամը hայ ընթերցողին են ներկայացրել մեծանուն հայ Շառլ Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գրքի հայերեն տարբերակը։ Հարյուրավոր հարցազրույցներից և անտիպ ստեղծագործություններից հատվածներ են ներառված գրքում, որոնք ուղեկցվում են մաեստրոյի հազվագյուտ լուսանկարներով։

«Կարծում եմ` հատկապես դժվար պահերին բոլորս էլ զգում ենք Ազնավուրի և նրա ձայնի բացակայությունը, քանի որ այդ պահերին նա միշտ եղել է մեր և Հայաստանի կողքին։ Հույս ունեմ, որ հատկապես երիտասարդությունը, երբ ընթերցի գիրքը, կծանոթանա Ազնավուրի թողած արժեքներին և կսերտի իր համար այդ նույնը։ Ես վստահ եմ, որ Ազնավուրը հետաքրքրությամբ կկարդար այս գիրքը »,- նշել է Շառլ Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրը։

«Ցանկացած նախագիծ հնարավոր է դառնում գործընկերների օգնությամբ։  Այս գրքի բացառիկ գործընկերն Ակբա Լիզինգն է։ Ակբան առհասարակ տարիներ շարունակ կանգնած է եղել Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների կողքին, նույնիսկ այն ժամանակ, երբ թարգմանվում էին Ազնավուրի արձակ ստեղծագործությունները և այս գիրքը բացառություն չէ»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի մարքեթինգի և հաղորդակցման բաժնի տնօրեն Տաթևիկ Ղազարյանը։