Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի վերաբացման հանդիսավոր արարողությունը, որին նախորդել է երաժշտական ծրագիր և հատուկ ֆիլմ՝ նվիրված «Մոսկվա» կինոթատրոնի վերաբացմանը:

«Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությունն այս տարի նախաձեռնել և իրականացրել է կինոթատրոնի ներքին հարդարման աշխատանքները՝ գրկաբաց ընդունելու քաղաքի բնակիչներին ու հյուրերին՝ համաշխարհային ու տեղական կինոարտադրության ֆիլմերի դիտումներն ու ժամանցը միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կազմակերպելու նպատակով:Հիմնանորոգվել են բոլոր սրահները, համալրվել գերժամանակակից տեսալսողական սարքերով ու կահավորանքով։ Թարմացվել են օդափոխության և ջեռուցման համակարգերը։

Հաշվի առնելով՝ «Մոսկվա» կինոթատրոնի շենքի պատմամշակութային արժեքը, արտաքին հարդարման և մաքրման աշխատանքների ժամանակ խստիվ պահպանվել է հուշարձանի ինքնատիպությունը։