Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը նշել է 2023-2024 թվականների լավագույն, իր կարծիքով, ֆիլմերը։ Միխալկովի խոսքով, իրեն դուր է եկել Աննա Մելիքյանի «Աննայի զգացմունքները» ֆիլմը։ «Իմ աղջիկը՝ Անյուտան, այնտեղ շատ լավ խաղաց: Շատ լավ ֆիլմ։ Այն ուղղակի գեղարվեստականորեն շատ լավ է արված», – ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է նա:

Ռուսահայ կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանի «Աննայի զգացմունքները» ֆիլմի գլխավոր դերում հանդես է գալիս Աննա Միխալկովան։

Աննան Պերմի հրուշակեղենի գործարանի աշխատակից է։ Մի օր տուն գնալիս Աննան սայթաքում է, ընկնում ու կորցնում գիտակցությունը։ Ուշքի գալով՝ նա սկսում է ձայներ լսել և գրել նրանց կարևոր հաղորդագրությունները՝ իբր մարդկությանը մնացել է ընդամենը տասը տարի, բայց ավելի լավ է չթռչել Մարս, արժե դադարեցնել անիմաստ պատերազմներ և սկսել միմյանց սիրել։

Ֆիլմում մարմնավորած դերի համար Միխալկովան արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի։


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05