Օգոստոսի 28-ից մեկնարկել է Վենետիկի 81-րդ կինոփառատոնը։ Այս տարի ժյուրին գլխավորում է փառատոնի  Վոլպիի Գավաթի կրկնակի դափնեկիր Իզաբել Յուպերը։ Չնայած բարձրագոչ անուններին ու աղմկոտ պրեմիերաներին, մրցույթը ամենայն հավանականությամբ կլինի «տնավարի»։ Գլխավորի մասին հին երգերը կարծես թե ներկայացվելու են նոր լադով։ Սակայն ինչու զայրանալ կանխատեսելիությունից, երբ հին ու ծանոթ անուններն են, որ առաջացնում են աշխույժ հետաքրքրություն։ Ստորեւ ներկայացնում ենք փառատոնի տասը ամենից հետաքրքիր ֆիլմերի կինոնկարները:

«Հարեւան սենյակը»՝ ռեժիսոր Պեդրո Ալմոդովար

Ալմոդովարի լիամետրաժ անգլիալեզու առաջին կինոնկարի ստեղծումն ունեցել է բավականին երկար նախապատմություն եւ ընթացք։ Դեռ 80-ական թվականներին նրան առաջարկել են նկարահանել «Նյարդային պոռթկման եզրին գտնվող կանայք» կինոնկարի հոլիվուդյան ռիմեյկը՝ նույնիսկ Մերիլ Ստրիպի գլխավոր դերակատարությամբ։ Անհաջողություն ունեցավ նաեւ Լուսիա Բեռլինի «Ուղեցույց ձեռնարկ՝ տնային աշխատող կանանց համար» վեպի ադապտացման փորձը՝ Քեյթ Բլանշետի գլխավոր դերակատարությամբ։ Զգալով, որ չի կարողանա ամբողջապես իրականացնել իր մտածածը՝ Ալմոդովարը հեռանում է նախագծից։ «Հարեւան սենյակի» հարցում, սակայն ամեն բան մի փոքր այլ է՝ կասկածելիորեն ավելի լավ են այս դեպքում գործերն առաջ գնացել։ Այն բերգմանանման մելոդրամա է՝ մոր ու դստեր բարդ հարաբերություններով, որին ինչ որ իմաստով խառնվում է նաեւ հարեւանությամբ ապրող ընկերուհին։ Մոր կերպարը մարմնավորել է Թիլդա Սուինթոնը, ընկերուհունը՝ Ջուլիանա Մուրը, իսկ ահա թե ով է դստեր դերում՝ շարունակում է մնալ ինտրիգ։ Ասում են, որ այդ կերպարը մարմնավորել է Անյա Թեյլոր-Ջոյը։

Վենետիկի 2024 թ․կինոփառատոնի 10 ամենից հետաքրքիր կինոնկարները

«Բոլոր համընկնումները պատահական են»` ռեժիսոր Ալֆոնսո Կուարոն

 Պատկերացրեք, որ գիշերը կարդում եք փափուկ կազմով թրիլլեր վեպ եւ գլխավոր հերոսի մեջ ճանաչում եք ինքներդ ձեզ։ Բառացի իմաստով։ Ընդ որում, հեղինակը ձեր մասին գիտի այնպիսի մանրամասներ, որոնք նույնիսկ ամենամտերիմներից եք դուք թաքցնում։ Համարյա նման անլուծելի խնդրի հետ բախվում է հերոսուհի Քեյթ Բլանշետը՝ Ալֆոնսո Կուարոնի նոր կինոնկարում։ «Ռոմայի» եւ «Մարդկության որդին» կինոնկարների ռեժիսորը առաջին անգամը չէ, որ իր ուժերն է փորձում փոքր էկրանին։ Սակայն այս անգամ կարծես թե ամեն բան ավելի լուրջ է։ Սա հարյուր տոկոսանոց հեղինակային նախագիծ է, եւ ոչ թե փորձ՝ ներդրվելու նոր ինդուստրիայում։ Կուարոնը այստեղ ամեն բան արել է ինքը՝ սկսած գրելուց, մինչեւ պրոդյուսինգ եւ մոնտաժ։ Էկրանից այն կողմ օպերատորական արվեստի երկու սուպեր-աստղեր են՝ Էմանուել Լյուբեցկին եւ Բրյունո Դելբոնելը, իսկ կադրում՝ Բլանշետից բացի նաեւ Սաշա Բարոն Կոենն է, Քեւին Քլայնը, Քոդի Սմիթ-Մաքֆին։

Վենետիկի 2024 թ․կինոփառատոնի 10 ամենից հետաքրքիր կինոնկարները

«Ջոկեր․խելագարություն երկուսի համար»` Թոդ Ֆիլիպս

Եթե «Ջոկերը» առաջինն կինոկոմիքսն էր, որ ստացավ «Ոսկե առյուծ» եւ պաշտոնական ճանաչում կինոարվեստի այս սեգմենտում, որպես բարձր արվեստ ներկայացնող գործ, ապա «Ջոկեր. խելագարություն երկուսի համարը» ֆորմալ առումով ունի շանսեր դառնալու կինոկոմիքսի առաջին սիքվելը, որը նույն մրցանակին կարժանանա։ Ու անկախ այն հանգամանքից, թե ինչպես է մարդ վերաբերվում առաջին կինոնկարին, թվում է՝ ամեն բան կարգին է։ Անցել է հինգ տարի, կապրիզներ ունեցող եւ պահանջկոտ Խոակին Ֆենիքսը վերադարձել է իր դերին, ստեղծագործական խմբի հիմնական դեմքերն էլ սահուն կերպով առաջին կինոնկարից անցել են երկրորդին։ Ասում են, որ այս մեկը մյուզիքլ է լինելու։ Ասում են, որ վարձույթում սա ավելի շատ գումար է հավաքելու, քան «Դեդպուլն ու Ռոսոմախը» եւ դրանով դառնալու է ամենից շատ հասույթ բերած «Ռ» ռեյտինգով կինոնկարը այդ կատեգորիայի ֆիլմերի պատմության մեջ։ Ասում են, իհարկե, որ այստեղ Լեդի Գագան իր լավագույն դերն է խաղացել։ Ինչ որ բան այս կինոյում կզարմացնի արդյոք հանդիսատեսին։ Այ սա, արդեն հարց է։

Վենետիկի 2024 թ․կինոփառատոնի 10 ամենից հետաքրքիր կինոնկարները

«Բրուտալիստ»` ռեժիսոր Բրեյդի Կորբետ

215 րոպեանոց երեւակայական հրեական ծագում ունեցող հունգարացի ճարտարապետ Լեսլո Տոտայի կենսապատումն է իրենից ներկայացնում այս կինոնկարը, որի գլխավոր հերոսի կերպարը մարմնավորել է Էդրիեն Բրոուդին։ Ըստ սցենարի, Տոտան վերապրել է Հրեական Մեծ Ողջակիզումը, արտագաղթել է Միացյալ Նահանգներ իր կնոջ հետ, ում դերում հանդես է եկել Ֆելիսիթի Ջոնսը։ Այնտեղ ամբողջապես հիասթափվել է ամերիկյան երազանք կոչվածից եւ հանդիպել առեղծվածային հաճախորդի, ում մարմնավորել է Գայ Պիրսը, ով առաջարկել է նրան ինչ որ սատանայական գայթակղիչ պայմանագիր կնքել։ Կորբետի նախորդ երկու լիամետրաժ կինոնկարները՝ «Առաջնորդի մանկությունը» եւ «Վոքս լյուքսը», որոնք էկրան են բարձրացել համապատասխանաբար 2015 եւ 18 թվականներին, բավական հետաքրքիր տպավորություն։ Նրանք ունեցել են պարզ բովանդակություններ, սակայն տպավորիչ են եղել իրենց կերտվածքի մեջ։ Զգացվել է, որ աշխատել է ռեժիսորի երկաթյա ձեռքը։ Հետաքրքիր է, թե ինչպես այս դեպքում «յոլա գնացել» Կորբետն առանց Սքոթ Վոքերի կինոերաժշտության, որը կարեւոր բաղադրիչների է եղել նախորդ ֆիլմերի պարագայում։ Կյանքից հեռացած մաեստրոյին Կորբետի մոտ փոխարինել է Դանիել Բլումբերգը, ով համարվում է էլեկտրոնային երաժշտության եւ իմպրովիզացիաների վարպետ, համագործակցել է Պիտեր Ստրիկլենդի հետ եւ համատեղել համերգները տարատեսակ արտ-ինստալյացիաների հետ։

Վենետիկի 2024 թ․կինոփառատոնի 10 ամենից հետաքրքիր կինոնկարները

«Բիթլջուս Բիթլջուս»` ռեժիսոր Թիմ Բերթոն

1988 թվականին էկրան բարձրացած «Բիթլջուս» կինոնկարը դառնում է Թիմ Բերթոնի հաջողության իրական գրավականը, նրա այցեքարտը եւ տարիների հետ այն չի հնացել եւ ոչ մի ակնթարթ, ու չի կորցրել իր հմայնքն ու էներգետիկան։ Երբ 90-ական թվականների կեսերին «Բիթլջուսի» սիքվելի սցենարը առաջարկում են, որ գրի Քեյին Սմիթը, նա արդարացիորեն ասում է․ «Իսկ արդյոք սիքվելի կարիք կա առհասարակ»։ Շարունակության անհրաժեշտությունը հրամայական է դառնում ինքնին եւ սցենարիստներն ու ապագա աստղերը հերթագայությամբ փոխել են մեկմեկու, իսկ սեւագրերը նետվել են աղբարկղները։ Բոլորը սկսել են ծերանալ ու կորցնել հետաքրքրությունը նախագծի հանդեպ։ Դրա համար էլ միայն 36 տարի անց՝ առանձնապես որեւէ մեկին այլեւս չհետաքրքրող կինոնկարը նորից կարծես թե դառնում է անհրաժեշտություն։ Դատելով թրեյլերից այն խեղկատակների, հիմարության, անհեթեթության տպավորություն է թողնում։ Իսկ առհասարակ հանդիսանում է Բերթոնի երկրորդ շնչառությունը։

Վենետիկի 2024 թ․կինոփառատոնի 10 ամենից հետաքրքիր կինոնկարները

«Ամպը»` Կիյոսի Կուրոսավա

Լայն սպառման ապրանքների՝ օնլայն հարթակների օգնությամբ վերավաճառքով զբաղվող երիտասարդը, ում կերպարը մարմնավորել է Մասակի Սուդան, բախվում է ամենատարբեր տեսակի չարիքների հետ՝ բանդիտներից մինչեւ ամենաիսկական սատանայություն։ Կարող է թվալ, որ հեղինակը, ով ժամանակին ստեղծել է ամենահայտնի սարսափ կինոնկարները իննսունականների եւ երկու հազարականների սահմանագծին, ինչպիսիք են «Զարկերակն» ու «Ապաքինումը», որոշել է վերադառնալ հարազատ բնագծեր։ Սակայն, ինչպես կարելի է հասկանալ թրեյլերից, ու ինչպես կարելի է հիշել Կուրոսավայի լավագույն կինոնկարներից, մեկ ժանրի սահմաններում մնալը նրա համար միշտ չափազանց նեղ տարածք է լինելու։ Վաթսունիննամյա ռեժիսորը, որ կարողանում է տարեկան երկու լիամետրաժ եւ որկու կարճամետրաժ կինոնկարներ թողարկել, շատ ավելի երիտասարդ է, քան շատ երիտասարդ ռեժիսորներ։

Վենետիկի 2024 թ․կինոփառատոնի 10 ամենից հետաքրքիր կինոնկարները

«Խաղաղ կյանք»` ռեժիսոր Ալեքսանդրոս Ավրանաս

Սերգեյը եւ Նատալյան, որոնց կերպարները մարմնավորել են համապատասխանաբար՝ Գրիգորի Դոբրիգինը եւ Չուլպան Խամատովան, Ռուսաստանից ժամանում են Շվեդիա երկու երեխաների հետ, հույս ունենալով, որ կստանան փախստականի կարգավիճակ։ Նրաց մերժում են, որից հետո, երեխաներից մեկն ընկնում է կոմայի մեջ։ Վենետիկի 2013 թվականի կինոփառատոնի հիթ դարձած «Տիկին Դաժանություն» կինոնկարի ռեժիսորը, ով նաեւ Ջիմ Քերիի մասնակցությամբ ձախողված ճակատագիր ունեցած «Իսկական հանցագործություն» վերնագրով թրիլլերի հեղինակն է՝, կարողացել է լրիվ այլ ամպլուայով ներկայանալ։ Ի սկզբանե, 2021 թվականի վերջին, երբ այս կինոնկարի առաջին նախագիծն է կազմվել, այն եղել է պարզապես ռուս-հունական համագործակցություն, որին աջակցել է ՌԴ Մշակույթի նախարարությունը։ Ունեցել է նաեւ այլ վերնագիր՝ «Ապատիա»։ Այն ժամանակ փախստականների փոխարեն պարզապես արտագաղթյալներ են եղել, իսկ գլխավոր հերոսներին պետք է մարմնավորեին Եվգենի Ցիգանովն ու Յուլյա Սնիգրը։ Սակայն այն օրերից մինչեւ հիմա, ինչպես կարելի է հասկանալ, «շատ ջրեր են հոսել»։

Վենետիկի 2024 թ․կինոփառատոնի 10 ամենից հետաքրքիր կինոնկարները

«Մարիա»` ռեժիսոր Պաբլո Լարիային

Ներկայացնում է Մարիա Կալասի կյանքի վերջին օրերի ժամանակագրություն։ 1977 թվական, Փարիզ։ Ձայնը կորցրած, ծանր հիվանդ օպերային դիվան այլեւս չի հանդես գալիս բեմին, ապրում են գործնականում ճգնավորի կյանքով, դիմելով ծանր հանգստացնող դեղամիջոցների։ Գլխավոր դերում Անջելինա Ջոլին է, ով արտաքնապես առանձնապես նման չէ Կալասին։ Սակայն դա առանձնապես մեծ խնդիր չէ չիլիացի ռեժիսոր Պաբլո Լարիայինի համար, ով արդեն ստեղծել է Ժաքլին Քենեդի Նատալյա Պորտմանից եւ արքայադուստր Դիանա՝ Քրիստեն Ստյուարտից։ Մինչ կենսապատումներ ստեղծող ռեժիսորները կիլոգրամներով պրաստիկ գրիմ են դնում հանրահայտ դերասանների վրա, Լարիայինը գտնում է այն դիտանկյունը, որով կուլտային պերսոնաժին նայելիս՝ առնանձպաե ճանաչելու անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ արդեն իսկ ամեն բան պարզ է լինում։

Վենետիկի 2024 թ․կինոփառատոնի 10 ամենից հետաքրքիր կինոնկարները

«Ապրիլ»` ռեժիսոր Դեա Կուլումբեկաշվիլի

Վրացական գյուղում բնակվող մանկաբարձը գաղտնի աբորտներ է անում, ինչի պատճառով հայտնվում է դատական գործընթացի մեջ։ «Ապրիլը» Դեա Կուլումբեկաշվիլու երկրորդ կինոնկարն է։ Վրացուհի ռեժիսորը ծնվել է Ռուսաստանի Օրյոլ քաղաքում, ուսանել է Միացյալ Նահանգներում։ Չորս տարի առաջ՝ Սան-Սեբաստյանի փառատոնի ժամանակ շռնդալից է եղել նրա «Սկիզբը» կինոնկարը, որը միանգամից չորս մրցանակ է տարել, ներառյալ նաեւ՝ գլխավոր մրցանակը։ Այն ժամանակվա ժյուրիի նախագահ Լուկա Գուադանյինոն այնքան է տպավորված եղել, որ «Սկզբի» օպերատոր Արսեն Խաչատրյանին հրավիել է նկարահանել իր երկու հաջորդ կինոնկարները։ Եհովայի վկաների համայնքում ապրող կնոջ դրաման այն ժամանակ քննադատներին հիշեցրել էր Կարլոս Ռեյգադասի, Շանտալ Ակերմանի եւ Թենգիզ Աբուլաձեի գործերը։ Դա ինքնաբավ ու վառ ժապավեն էր, միաժամանակ նաեւ կարծես թե շարունակում էր վրացական պոետիկ կինոյի ընդհատված ավանդույթները, որը գեղեցիկ կերպով նաեւ ինտեգրվել էր համաշխարհային կոնտեքստի մեջ։ Այդ դեպքում, ինչու եւս մեկ նման գործ չբարձրանար էկրան, նույն օպերատորի նկարահանմամբ։

Վենետիկի 2024 թ․կինոփառատոնի 10 ամենից հետաքրքիր կինոնկարները

«Վատ աղջիկը»` ռեժիսոր Խալինա Ռեյն

Ամուսնացած, խոշոր տեխնոլոգիական ստարտափի ղեկավար կինոը, որին մարմնավորել է Նիկոլ Քիդանը, ծառայողական սիրավեպ է սկսում երիտասարդ ստաժյորի հետ, ում մարմնավորել է Հարիս Դիքինսոնը։ Որեւէ լավ բանով այդ սիրապետը ավարտվել չի կարող։ Կինոնկարը ներկայացված է որպես «էրոտիկ թրիլլեր»։ Այդպես է այն ներկայացվել A24 ընկերության կողմից, որը վերջերս սկսել է ակտիվանալ, թեեւ վաղուց էր նրա վրա հնության փոշին նստել, ինչպես դարակներում դրված VHS-հավաքածուների։ Նոր էթիկայի մասին բանավեճը կթողնենք հին ժամանակներին, սակայն այն էկվիլիբրիստիկան, որին հարկ է լինում դիմել նման թեմաների անդրադառնալիս, ինքնին արդեն արժանի է ուշադրության եւ բարդ խոսակցությունների առիթ է հանդիսանում։

Վենետիկի 2024 թ․կինոփառատոնի 10 ամենից հետաքրքիր կինոնկարները

 

Աղբյուր

Պատրաստեց  Արամ Յանինը