Երջանկությունն այն ժամանակ է լինում, երբ սիրում ես։ Ու քանի դեռ սիրում ես, երջանիկ ես։

Նրանք ողջ Խորհրդային Միության ամենավառ զույգերից էին։ Սոֆիկոն էկրանի աստղ էր, միլիոնների սիրելին, անհետացած քաղաքակրթության ժողովրդական արտիստուհի և Սերգեյ Փարաջանովի անձնական մուսան։ Կոտեն հայտնի մարզական թղթակից էր, որին Վրաստանում համարում էին 20-րդ դարի լավագույն մեկնաբանը։ Կոտե Մախահաձեն ու Սոֆիկո Ճիաուրելին հանդիպել են այն ժամանակ, երբ երկուսն էլ անազատ էին։ Եվ Կոտեն էր ամուսնացած, և Սոֆիկոն։ Սակայն դա չէր խանգարում, որպեսզի նրանց միջև առաջացած զգացմունքը բոցավառվեր։ Երկուսն էլ իրենց կողակիցներին թողնում են ու միասին ապրում երեսուն երջանիկ տարիներ։

«Ես Սոֆիկոյին գիտեի դեռ քսանհինգ տարի նախքան մեր ամուսնանալը։ Նա ինձ որպես կին մշտապես դուր էր գալիս։ Սակայն ամուսնացած էր հիանալի մարդու հետ, որն ինձանից երիտասարդ էր տասը տարով։ Ու նրանք երեխաներ ունեին։ Ես էլ ամուսնացած էի»,- հիշում է Կոտեն։ Նրան, ի դեպ, Վրաստանում ոչ միայն որպես մարզական մեկնաբան էին ճանաչում, այլ նաև հիանալի թատերական դերասան։ 93 դեր էր մարմնավորել։

Թատրոնն է հանդիպեցրել Կոտեին ու Սոֆիկոյին

«Յսթանասունական թվականներին Մարջանիշվիլու թատրոնում մենք փորձում էինք մի ներկայացում, որտեղ ես ու Սոֆիկոն սիրահարների էինք մարմնավորում։ Եվ աննկատ, սիրային այդ տեքստը սկսեց համընկնել իմ այդ պահի ձգտումների հետ։ Սոֆիկոն նստած էր բեմին, իսկ ես ուզում էի գրկել նրան ու համբուրել։ Որոշ ժամանակ անց հասկացանք, որ չենք կարող ապրել առանց մեկմեկու։ Այդպես էլ ծեփվեց մեր սերը։ Ու ամեն ինչ սկսվեց»,- պատմում է Մախարաձեն՝ «Փաստերին» տված հարցազրույցում։

Պարզվեց, որ զգացմունքներն այնքան էլ այսրոպեական չէին։ Տարիների ընթացքում ոչ միայն չհանգեցին, այլ նաև ամրացան։ «Սոֆիկոն մի անգամ ասաց․ «Եթե դու կողքիս չես երեք օր, ես վատանում եմ»։ Ոչ թե որ մենք մեկմեկու հանդեպ կիրք ենք զգում։ Ոչ։ Դա նույնն է, ինչ առավոտյան լվացվելու անհրաժեշտությունը։ Ես Սոֆիկոն կողքիս չէ, ես չարանում եմ, նյարդային դառնում, սկսում փնթփնթալ և ինձ վատ եմ զգում։ Ինձ թվում է, թե ինձ զրկել են ձեռքերիցս ու ոտքերիցս։ Իսկ երբ մենք միասին ենք, ամեն բան չափազանց տարբեր է։ Մենք չափազանց գնահատում ենք այդ զգացմունքը»,- պատմում է Կոտեն։

Աստղային սիրավեպի դրվագներում ռոմանտիկան քիչ չէր։ Լեգենդներ էին պտտվում, որ երբ Կոտեն ռեպորտաժ էր վարում Բուենոս-Այրեսից՝ ֆուտբոլային հանդիպման մասին, նա իր խոսքում գաղտնագրում էր ուղերձ՝ Սոֆիկոյի հետ Վրաստանում գաղտնի հանդիպում ունենալու մասին։

«Դա մեկ անգամ չէ, որ այդպես է եղել։ Միշտ, երբ Կոտեն ռեպորտաժներ էր վարում Թբիլիսիից դուրս, նա քողարկված ինձ հանդիպում էր նշանակում, հիշատակելով, թե ով որ րոպեին է մոռացել գնդակը հանդիպման ժամանակ։ Եվ ես հասկանում էի, թե որտեղ ենք հանդիպելու»,- հաճույքով հաստատում էր դերասանուհին։

Որպես իսկական վրացի տղամարդ, Կոտեն ամեն բան անում էր իր սիրելի կնոջ համար, ինչ որ վերջինս ցանկանար։ «Մեր կյանքում այդպես վարվելը շատ դժվար էր։ Հավատացեք, որ Վրաստանում այն մի փոքր դյուրին է։ Տղամարդկանց կողմից սվիններով չէր ընդունվում»,- ասում էր Կոտեն։

Նրանց ընտանիքում ստեղծագործական մրցակցության կամ նախանձի տեղ չկար։ «Մենք երբեք մեզ ինչ որ հատուկ մեկը չենք ընկալել։ Այո, մենք նորմալ մարդիկ ենք, ովքեր ամուր կանգնած են գետնի վրա և ամեն բան հիանալի հասկանում ենք։ Ես կյանքում երբեք ինչ որ հեքիաթային արքայադուստրերի դերեր չեմ խաղացել։ Մշտապես իրական հերոսուհիներ եմ մարմնավորել, որոնք ունեցել են ոչ այնքան պարզ ճակատագրեր։ Այո, ես այդպիսի ծնողներ եմ ունեցել, այո, մանուկ հասակում ես դայակներ եմ ունեցել, ճամփորդել եմ ողջ աշխարհով, հանդիպել մեր ժամանակի հիանալի մարդկանց, սակայն երբեք դրանով չեմ հպարտացել և մշտապես ամեն բան սիրել եմ անել ինքս՝ իմ ձեռքերով։ Եվ հիմա էլ ինքս եմ անում՝ կարում եմ, հյուսում, պատրաստում։ Ես կարգուկանոն եմ սիրում, մաքրություն, որպեսզի ամեն բան իր տեղում լինի։ Ես աստղային կյանքով չեմ ապրում կամ պրիմայի, այլ հասարակ ու նորմալ կյանքով եմ ապրում, ինչպես որ ապրում է ցանկացած մասնագիտության տեր ցանկացած մարդ»,- ասում է Սոֆիկոն։

Մախարաձեն իր փառքին և կնոջ հայտնիությանը բավականին թեթև վերաբերմունք ուներ։ «Ես ուրախ եմ, որ կինս հայտնի դերասանուհի է։ Ավելին, նա միակն է ողջ Խորհրդային Միությունում, որ տարբեր միջազգային փառատոններից 14 «օսկար» ունի»,-հպարտորեն ասում էր նա լրագրողներին։ Իսկ սեփական հայտնիության մասին էլ ասում էր․ «Իհարկե հաճելի է, սակայն երբեք այն չեմ համարել իմ հաղթաթուղթը, իմ հայտնի լինելը դրոշակ չեմ դարձրել, կամ իմ անունը»։ Երբ Սոֆիկոն իմանում է, որ ամուսինը պետք է վիրահատվի, աշխարհի կեսին ոտքի է հանում՝ լավագույն բժշկի որոնումներում։ Եվ գտնում է բարեկամների միջոցով, որոնք ապրում էին Բրիտանիայում։

«Սոֆիկոն կարծում է, որ նա աշխարհում միակ բժիշկն է։ Նրան դուր է գալիս իրեն զգալ տիրուհի, թագուհի և ես հանձնվում եմ, վարվում եմ այնպես, ինչպես ինքն է պահանջում։ Մինչ ես գտնվում էի կլինիկայում, Սոֆիկոն ամբողջ ժամանակ կողքիս էր։ Թեև ճիշտ է, որ այնտեղ ոչ մեկին թույլ չեն տալիս, որ նստի հիվանդի սնարի մոտ։ Սակայն նրա ներկայությունը ես մշտապես էի զգում»,- հիշում է Մախարաձեն։

Եւ դա օգնեց։ Լավագույն մարզական մեկնաբանն ապրեց ևս հինգ լիարժեք տարիներ։ Երբ 2002 թվականին Կոտե Մախարաձեն մահացավ, նրա կինը ժամանեց Պետերբուրգ, որպեսզի խաղար այն ներկայացումը, որը բառացիորեն նրան նվիրել էր սիրելի ամուսինը։ Հենց Կոտեն էր ստեղծել նրա համար այն թատրոնը, որը գործնականում գտնվում էր այն տանը, որտեղ նրանք ապրում էին։

Սոֆիկոն ամուսնուց հետո ապրեց ևս հինգ ու կես տարի և մահացավ 2008 թվականի մարտին։ Երբ Կոտեն վախճանվել էր, հարցեցին, թե արդյոք կարող է իրեն երջանիկ մարդ համարել։ Պատասխանեց․ «Իմ  «Սիրային հանդիմանանք» ներկայացման մեջ այպիսի հիասքանչ խոսքեր կան այդ թեմայով․ «Դա սուտ է, երբ ինչ որ մեկն ասում է, որ երջանկությունն ինչ որ պահ է լինում, որը դուրս է թռչում ձեռքիցդ և դու մնում ես տարաբախտ։ Երջանկությունն այն ժամանակ կա, երբ սիրում ես։ Ու քանի դեռ սիրում ես, երջանիկ ես։ Հենց որ սերը հեռանում է, սիրո հետ հեռանում է նաեւ երջանկությունը»։ Ինչ որ ճշմարիտ բան կա այս խոսքերի մեջ»,- տխուր հավելում է Սոֆիկոն։

Աղբյուր

Պատրաստեց Արամ Յանինը