Պրահայի Skautský institut-ում սեպտեմբերի 30-ին կցուցադրվեն Հասմիկ Մովսիսյանի «250 կմ», Արման Այվազյանի «Քարը», Էմիլի Մկրտչյանի «Մայրենիք», Սաշա Քլամպի «Բլոկադա» ֆիլմերը, որոնք անդրադառնում են Լեռնային Ղարաբաղին։ Այս մասին հայտնում է Արմենպրեսը՝ նշելով, որ հայ-չեխական ČARM կազմակերպությունը միանում է «Արցախի թեմայով ֆիլմերի ցուցադրություններ» նախագծին, որը նվիրված է արցախյան վերջին տարիների իրադարձությունների հիշատակին։

Ծրագիրը կյանքի է կոչվում սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 3-ը ուսանողական հաստատությունների և տարբեր կառույցների հետ համագործակցությամբ Երևանում, մարզերում և սփյուռքում։

Չորս ֆիլմերը ցուցադրվում են ČARM-ի և PlatformDoc-ի համագործակցության շնորհիվ։