Վերջին 3 տարիների ընթացքում կարդալով մասնագիտական գրականության շարքին դասվող բազմաթիվ գրքեր, եզրահանգել եմ, որ տեսագործնական առումով նորահրատ գրեթե բոլոր գրքերը կրկնությունների վրա են հիմնված։ Բայց արդյունավետ է դրանց ընթերցումը մի քանի պատճառներով։ Առաջինը գործնական բաղադրիչն է, որը որոշակիացնում է առաջարկվող տեսական հիմնադրույթներն ու փորձում առարկայացնել ամեն ինչ։ 

Մեր առաջարկած գրքերը կարող են զգալիորեն բարելավել գրելու տեխնիկական ունակությունները և խորացնել կինոյի աշխարհի մասին պատկերացումները և ավելի խորը ընկալել պատմություններ ստեղծելու արվեստը։ 

«Դրամատուրգիայի արվեստը», Լայոշ Էգրի

Այս գիրքն այբբենարանի է նման, շատ պարզ օրինակներով ներկայացված է դրամատուրգիան, դրա կառուցվածքը։ Ցանկացած պատմություն հետաքրքիր է դառնում միայն այն դեպքում, երբ ենթարկվում է դրամատուրգիայի «օրենքներին»։ Իսկ այդ օրենքները և՛ պարզ են, և՛ համապարփակ: Նախ, լավ պատմությունը պետք է ունենա հետաքրքիր անհատականություն ունեցող կերպար: Կերպար, որը հետաքրքիր կլինի դիտել: Երկրորդը՝ ամուր պատմությունները միշտ ուղերձ ունեն։ Այսինքն՝ հեղինակի խոսքը, նրա անձնական վերաբերմունքը սյուժեին, խնդրին կամ կերպարին և նրա գործողություններին: Եվ, իհարկե, դրամատիկ պատմությունը միշտ կառուցված է կոնֆլիկտի վրա: Ի վերջո, եթե չկա հակադրող ուժ, ցանկացած խնդիր կարելի է լուծել մեկ գործողությամբ։ Իսկ սա նշանակում է, որ նման պատմությունից ոչ գիրք դուրս կգա, ոչ էլ սցենար։

Layosh Egri, girq, kino, haykino

«Կինոսցենար. գրելու հիմունքներ», Սիդ Ֆիլդ

Այս գիրք-դասագրքում Սիդ Ֆիլդը քայլ առ քայլ բացատրում է, թե ինչպես է գործում երեք գործողությամբ ֆիլմի կառուցվածքը: Ինչպես է այն աշխատում, ինչ է տալիս նրա յուրաքանչյուր տարրը և ինչպես է այդ ամենն ի վերջո միավորվում մեկ ներդաշնակ համակարգի մեջ: Գրքի լեզուն պարզ է, իսկ օրինակները, թեկուզ մի քիչ հնացած, հիմնականում ծանոթ ու հասկանալի են բոլորին։ Սա լավագույն գիրքն է այն սցենարիստի համար, որը նոր է սկսում ծանոթանալ մասնագիտությանը։

Sead Fild, girq, kino, haykino, films

«Հոլիվուդյան ստանդարտ․ ինչպես գրել սցենար կինոյի և հեռուստատեսության համար, որը կգնվի», Մայքլ Հեյգ

Այս փոքրիկ գրքում շոշափվում են ընդարձակ թեմաներ: Իրականում գրքի միայն կեսն է նվիրված սցենար գրելուն ու մշակելուն: Մայքլ Հեյգը դասական երեք գործողությամբ կառուցվածքով համառոտ անցնում է ստեղծագործության հիմնական կետերը, առանց նրբությունները մանրամասնելու։ Գրքի երկրորդ մասը նվիրված է սցենարիստի ներքին աշխատանքին․ ինչպես բարձրանալ կարիերայի սանդուղքով որպես սկսնակ սցենարիստ, ինչպես պայմանագիր կնքել, ինչպես աշխատել անձնակազմի հետ և նմանատիպ այլ հարցեր։ Իհարկե, ամեն ինչ գրված է Հոլիվուդի հետ կապված, բայց որոշ վերապահումներով դա կարելի է կիրառել նաև այլ երկրներում։

micle Xeyg, girq, arvest, kino, haykakan kino

 «Փրկեք կատվին․ ամենը, ինչ պետք է իմանալ սցենարի մասին», Բլեյք Սնայդեր

Սա ևս հայտնի դասագիրք է: Եվ այն ձեռք բերեց իր ժողովրդականությունը հիմնականում իր շատ պարզ լեզվի և կոնկրետ կոշտ կառուցվածքի շնորհիվ, որն ըստ էության սցենար գրելը վերածում է պատրաստի կաղապարի լրացման։ Հեղինակը հստակ մատնանշում է՝ ինչ պետք է լինի հատվածներից յուրաքանչյուրում։

Այս գիրքը չափազանց ֆորմալացնում և պարզեցնում է ամեն ինչ։ Իսկ խոսակցական լեզուն պատումին տալիս է չափից դուրս հրամայական հատկություն՝ կա՛մ լսիր ինձ, կա՛մ սխալվում ես։ Այս ամենը կարող է սխալ տպավորություն ստեղծել, թե այլ մոտեցումներ պետք չէ ուսումնասիրել։Գրքում կան օգտակար խորհուրդներ գաղափարները գեներացնելու և ներկայացնելու համար։

Bleac Snayder, girq, kinoarvest, scenar, films

«Պատմության անատոմիա կամ 22 քայլ հաջողակ սցենար ստեղծելու համար», Ջոն Թրուբի

Իրականում այս գրքում ներկայացված սցենարներ գրելու մոտեցումն ինքնին բազմաքայլ է և որոշակիորեն շփոթեցնող է: Բայց պետք չէ խուսափել այն կարդալուց։ Իր ստեղծած համակարգում Թրուբին հրաժարվում է կինոյի ավանդական երեք գործողությամբ կառուցվածքից և առաջարկում է սցենար գրելու այլ մեթոդ։ Բացի այդ, նա այն քչերից է, ով սովորեցնում է կինոլեզու ասվածը։

elektronayin girq, film, scenar, kinoarvest

Պատրաստեց ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ