Այսօր Լայպցիգի EduArt Galerie ցուցասրահում կբացվի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ կներկայացվեն մոտ 25 գերմանաբնակ հայ նկարիչների փարաջանովյան մոտիվներով ստեղծագործությունները։ Ցուցահանդեսի կազմակերպիչը Լայպցիգի Հայ Մշակութային Միությունն է։

orer.eu-ին միության նախագահ և ցուցահանդեսի համադրող Անահիտ Բաբայանն ասել է, որ  միջոցառման ընթացքում հայերենով և  գերմաներենով ներկայացվելու են Փարաջանովի մասին տեղեկություններ, ցուցահանդեսին մասնակից նկարիչների մասին պատմող գրքույկ։

Փարջանովին նվիրված ձեռնարկը ընդգրկվել է նար Լայպցիգի միջ-մշակութային Շաբաթներ 2024 ծրագրի շրջանակում։ Ցուցահանդեսին ներկա կգտնվեն ինչպես նկարիչները, այնպես էլ հայ համայնքի անդամներ, Գերմանիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը։

Ցուցահանդեսը կգործի օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 14-ը։


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05