88 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը։Այս մասին հայտնել է Ալեն Դելոնի ընտանիքը՝ նշելով, որ հռչակավոր դերասանը կյանքից հեռացել է խաղաղ՝ շրջապատված իր երեք երեխաների և ընտանիքի կողմից։

Թատրոնի և կինոյի դերասանը, ռեժիսորը և սցենարիստը մեծ համբավ ձեռք բերեց «Ռոկկոն և նրա եղբայրները» (1960), «Պայծառ արևի տակ» (1960), «Սամուրայ» (1967) ֆիլմերում ունեցած դերերի շնորհիվ։

Դելոնը «Սեզար» մրցանակի դափնեկիր է «Մեր պատմությունը» ֆիլմի համար և պատվավոր մրցանակակիր Բեռլինի միջազգային կինոփառատոնում։ 2019 թվականի Կաննի կինոփառատոնում Դելոնը արժանացել է «Ոսկե արմավենու» պատվավոր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։