Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Հայաստանում անց է  կացվելու Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը։ Այս տարի փառատոնի ժյուրին կգլխավորի Կաննի կինոփառատոնի մրցանակակիր, դերասան, ռեժիսոր, սցենարիստ Սերժ Ավետիքյանը։ Ժյուրիի մյուս անդամները  ռեժիսոր, թարգմանիչ Սաթէ Խաչատրյանն ու  արձակագիր Գրիշ Սարդարյանն են:

Կինոփառատոնը 85 երկրից ստացել է մասնակցության 700 հայտ, դրանցից ընտրվել է 46-ը. 28-ը` միջազգային,  18-ը՝ ազգային ծրագրում։

Բացի այն, որ փառատոնը հարթակ է տրամադրում երիտասարդ կինոռեժիսորներին, որոնք  կարճամետրաժ ֆիլմեր նկարելով նաև իրենց առաջին քայլն են կատարում կինոյում, փառատոնի հիմնադիր և տնօրեն  Գուժ Թադևոսյանը կարևում է ֆիլմերի տարածման, դիստրիբյուցիայի գործառույթը։ Քանի որ այն միջազգային է, կարճամետրաժ ֆիլմերով հետաքրքրվում են նաև օտարերկրյա դիստրիբյուտորները, ինչը հնարավորություն է  տալիս նաև հայկական ֆիլմերին դուրս գալ միջազգային հարթակներ ու մեծ էկրան։ 

Եթե փառատոնի առաջին տարիներին ազգային ծրագրում եղել է 10 ֆիլմ, այս տարի 45 ֆիլմ կա։ «Երիտասարդ ռեժիսորների շրջանում մրցակությունն ավելանում է, որակական, գեղարվեստական չափանիշները բարձրանում են։ Դրա արդյունքում կան ռեժիսորներ, որոնք  ամեն տարի ֆիլմեր են նկարում ու մասնակցում մեր փառատոնին»,-ներկայացրեց փառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը։

Կինոփառատոնը նաև կրթական բաղադրիչին է մեծ ուշադրություն դարձնում։ 

Տասնամյակներ շարունակ ունեցել ենք և հիմա էլ ունենք որակյալ, գրագետ գրված, դրամտուրգիայով հագեցած սցենարների կարիք։ Մասնագիտական կրթության որակը բարձրացնելու համար փառատոնի շրջանակում անց են կացվում միջազգային գիտաժողովներ, վարպետության դասեր, համատեղ ֆիլմարտադրության դասընթացներ։ Օրատերկրյա կինոգործիչները գալիս են Հայաստան, ծանոթանում տեղի կինոռեժիսորների, սցենարիստների, պրոդյուսերների հետ. Ստեղծվում է  կինոմիջավայր, կինոմթնոլորտ, որը նպաստում է ոչ միայն այդ պահի շփումներին, այլև հետագա համագործակցության  հեռանկարներին։ 

Հուլիսի 29-ին Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի կունենա Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային 7-րդ կինոփառատոնի բացման արարողությունը։

«Բացման արարողությանը կտեսնեք արվեստի տարբեր ճյուղերի՝ երաժշտության, կերպարվեստի, վիդեոարվեստի, թատրոնի համադրություն։ Կօգտագործվի նաև արհեստական բանականության 3D համակարգ։ Այնուհետև կցուցադրվեն փառատոնի ֆիլմերը։

Բացի Երևանից, փառատոնը ունի նաև մարզային ծրագրեր։ Սա մշակույթի ապակենտրոնացմանն  ու մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանն է միտված։

 Փառատոնի օրերին  Հայաստանում կլինեն ֆիլմերի հեղինակները, ռեժիսորները, պրոդյուսերները։

Մեր երկիր  ժամանող հյուրերը ծանոթանում են հայկական միջավայրին, տեսնում են մեր մարզերը, ֆիլմերի նկարահանման համար տեղանք են հավանում ու ընտրում։ Բազմաթիվ նախադեպեր ուեննք, երբ նրանք հետո վերադարձել են Հայաստան ու այստեղ ֆիլմեր են նկարել։ Տեղի են ունենում աշխատաժողովներ, երիտասարդները շփվում են, ստեղծագործական մտքեր փոխանակում։ 

Փառատոնի փակումը կլինի Երևանում, օգոստոսի 2-ին»,- փառատոնի ընթացքի մասին պատմեց Գուժ Թադևոսյանը։

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, աջակիցը՝ ԿԳՄՍՆ-ը։

Նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը հիշեց, որ երբ 2018-ին պետությունը վճռեց կանգնել այս փառատոնի կողքին, նպատակներից մեկը երիտասարդ ստեղծագործողներին հայտնաբերելը, նրանց հարթակ տրամադրելը, խրախուսելն էր։ Այդ քաղաքականությունն այսօր էլ է շարունակվում։ Կարևորվում են  նաև  միջազգային կինոարտադրողների, դիստրիբյուտորների  հետ համագործակցելու, համատեղ ֆիլմեր  ստեղծելու հնարավորություրնները։ 

Համաշխարհային կինոինդուստրիան հենց դրա վրա է հենված՝ համարտադրություններ, որոնք ավելի են մեծացնում ֆիլմերի շրջանառությունը։

Կինոփառատոնի կազմակերպիչներն ուշադրություն են դարձնում նաև ազգային ֆիլմերը այլ փառատոներ տանելու, դիստրիբյուտորների համար դրանք հետաքրքիր ու գրավիչ դարձնելու հանգամանքին։

Կինոփառատոնի ծրագրում ներգրավված են միջազգային տարբեր փառատոներում հաղթած ֆիլմեր։ Դրանցից մեկով էլ հենց կբացվի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը։ Բրազիլիա, Իտալիա, Չեխիա, Ֆիլիպիններ, Չինաստան, Ինդոնեզիա, Հունաստան, Բելգիա, Իսպանիա… միջազգային ծրագրի ֆիլմերը 20 երկրներից են։  Բացի այն, որ փառատոնը բացվելու է Բեռլինում հաղթած կարճամետրաժ ֆիլմով, ընթացքում էլ ցուցադրվելու են Լոկարնոյի, Վենետիկի, Բուսանի փառատոների 2023-24 թվականների ֆիլմեր։

Կինոփառատոնն ունի 12 մրցութային անվանակարգ, մեծ ուշադրություն է դարձվում «Դեբյուտ» անվանակարգին։ Խրախուսվում են ուսանողական դեբյուտները։ 

Հայկական փառատոնն արդեն 2 տարի է  ստանում է  ֆիլմեր, որոնք ցուցադրվել են А դասի փառատոներում։  Այդ փառատոները հաճախ հենց իրենք են իրենց ֆիլմերն ուղարկում Երևան։ 

Հայաստան անունն ընդգրկվում է  փառատոնային համաշխարհային ցանկում։


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05