Ոչ թե համակարգչային տեխնոլոգիաների, այլ՝ գաղափարների ժամանակն է

Այժմ, իմ կարծիոքվ, գալիս է ոչ թե համակարգչային տեխնոլոգիաների ժամանակը, այլ՝ գաղափարների։ Մարդկանց այսօր պետք է հույս: Լույս է պետք։ Դրա համար պետք է հաղթահարել խավարը, ոչ թե բանակցել նրա հետ՝ հենց սկզբից ընդունելով նրա ուժը։

Հարցը ոչ թե կանանց քանակի, այլ՝ որակի մեջ է։ Եվ երբ կողքիդ Նա է, միակը, ինչո՞ւ շարունակել որոնումները։

Հիշեք, որ միայն դրական էմոցիաները կարող են թև տալ և երջանկացնել։ Ապրեք պարզ և լուսավոր։

Հիմա ես ունեմ այն ինչի մասին երազել եմ։ Շնորհակալ եմ ճակատագրին։ Այ, իսկ հպարտանալ պետք չէ, հպարտությունը մեղք է։ Պետք է հիշել, որ անցել ես կոնկրետ փուլ և նոր նպատակներ ունենալ։

Սերն այն է, երբ որ միայն քեզ համար չէ, այլ՝ ուրիշի։ Քո բոլոր մտքերը, էմոցիաները և զգացմունքները կապված են ուրիշ մարդու հետ։ Ավելին՝ դու պատրաստ ես մոռանալ ինքդ քեզ և ամեն ինչ անել սիրելիի համար։

Կցանկանայի, որ հանդիսատեսը թատրոնի, ներկայացման օգնությամբ նորից վերապրեր Պուշկինի մահը, կորուստը։ Երբ արցունքն աչքերիդ վերապրում ես մարդու կորուստը, նրան ավելի ես մոտեցնում քեզ։ Եվ Պուշկինը չի մնում որպես պոեզիայի փոշոտ հատոր, «երկուս»՝ դպրոցական շարադրության համար, հուշարձան, այլ վերածվում է կենդանի և մտերմիկ մարդու, ում համար անհանգստանում ես։

Ռուսաստանի փրկությունը սիրո մեջ է, բարության, համբերության և ինքնագիտակցության։

Արեք լուսավոր գործեր և ամեն ինչ կկարգավորվի։ Սերն ու լույսը գրավում են հաջողությանը։ Նույնիսկ փողն են գրավում։

Կնոջս հանդեպ վստահությունն ինձ այնքան ուժ է տալիս, որ կարող եմ սարեր շուռ տալ։

Ուժերը կրկնապատկվում են այն ժամանակ, երբ հասկանում ես, որ քո գործը ինչ-որ մեկին պետք է։ Դա գլխավորն է՝ լինել պետքական։

Ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար։ Հայրս միշտ ներշնչել է ինձ, որ եթե դու տղամարդ ես, պետք է լինես ինքնավստահ, պետք է ուժեղ լինես, չի կարելի թթվել, բողոքել, խմել, հեռանալ, պարտվել։

Իմ գլխավոր թերությունն այն է, որ ես կիսատ եմ թողնում ասելիքս։

Դերասանները պետք է հիշեն, որ կինոն մոռացվող պատմություն է։ Թատրոնում է ամեն ինչ ծնվում, թատրոնում ես դու դառնում դերասան։

Կանայք այնպիսի նուրբ արարածներ են, որ պետք է շատ խնամքով վերաբերվել նրանց։

Ամենից հանճարեղն այն է, որ քո երկրորդ կեսը ընտանեկան կյանքի բոլոր ուրախություններից ու հրճվանքներից բացի նաև քո նվիրված ու հավատարիմ ընկերն է։

Կինը կարող է իրեն կին զգալ միայն այն ժամանակ, երբ սիրում է և սիրված է։

Այնքան էլ հեշտ չէ գտնել այն միակին, ով կստեղծի այն  ընտանեկան օջախը, որտեղ քեզ կոմֆորտ կլինի, որտեղ անընդհատ կցանկանաս վերադանալ։

Ցինիկ լինելը ձանձրալի է։

Ես չեմ ունեցել և չեմ ունենա ավելի լավ ընկեր, քան հայրս է։ Ես երախտապարտ եմ նրան ամեն ինչի համար։

Նախանձը լավ զգացմունք չէ, որքան էլ զարդարեն այն։

Մարդիկ, ում ես խաղացել եմ, ոչինչ չէին թաքցնում, նրանք այրվում էին և ես ապրում եմ այդ կերպարներով։

Փողի և փառքի փորձություններ միշտ կան, բայց ուսերիս վրա նաև գլուխ կա։ Փառք Աստծո։

Մայրս հրաշալի, հիանալի մարդ է։ Նա զարմանալի կին է՝ իր հմայքով, անկեղծությամբ և հոգու բարությամբ։

Մեզ մոտ՝ Ռուսաստանում, մարդիկ համախմբվում են էքստրեմալ իրավիճակներում։

Շատ խելացի և շատ գեղեցիկ կանայք հաճախ դժբախտ են։

Ինձ թվում է նորմալ տղամարդու մոտ պետք է սերունդներ թողնելու ցանկություն առաջանա։

Մինչ բեմ բարձրանալը, ես միշտ խաչակնքվում եմ։ Ես ուղղափառ եմ և դա ինձ օգնում է։ Գոյություն ունեցող բոլոր աղոթքներից ամենակարևորը «Հայր մերն» է։

Պատրաստեց Աշխեն Քեշիշյանը