Կյանքի կանոններ Սերգեյ Դովլաթովից
Կնոջ հետ զրույցում մեկ ցավալի պահ կա. Դուք եք ներկայացնում փաստեր, պատճառներ, փաստարկներ։ Դուք ապավինում եք տրամաբանությանն ու ողջախոհությանը։ Եվ հանկարծ գիտակցում, որ նրան զզվելի է անգամ քո ձայնը։
Սերը, ընկերությունը և հարգանքը կապված չեն այնքան, որքան ատելությունը՝ ինչ-որ բանի հանդեպ։
Պարկեշտ մարդը նա է, ով առանց հաճույքի է վատ բաներ անում։
Հասարակությունը սիրում է ոչ թե ազնիվներին, այլ` բարիներին, ոչ թե քաջերին, այլ՝ զգայուններին։ Ոչ թե սկզբունքայիններին, այլ` նվաստներին։
Մենք անվերջ քննադատում ենք ընկեր Ստալինի, և իհարկե, ոչ առանց պատճառի։ Սակայն ինձ հետաքրքիր է, ո՞վ է գրել չորս միլիոն պախարակիչ թուղթ։
Ես քայլում էի և մտածում՝ աշխարհը խելագարության մեջ է։ Խենթությունը դառնում է նորմ։ Նորմը հրաշքի զգացողություն է առաջացնում։
Միակ ազնիվ ճանապարհը դա սխալների, հիասթափությունների և հույսի ճանապարհն է։
Միայնությունը միշտ բավական շատ է։ Ենթադրենք, փողս արագ վերջանում է, իսկ մենակությունը՝ երբեք։
Գիտե՞ք ինչն է գլխավորը կյանքում։ Գլխավորն այն է, որ կյանքը մեկն է։ Անցավ մեկ րոպե և վերջ։ Ուրիշը չի լինի…
Որքան անհույս է նպատակը, այնքան խորն են էմոցիաները։
Սերը երիտասարդների համար է։ Զինվորականների և սպորտսմենների…։ Իսկ այստեղ ավելի բարդ է։ Այստեղ արդեն սեր չէ, այլ՝ ճակատագիր։
Խմբագիրը բարեսիրտ մարդ էր։ Իհարկե, մինչև այն պահը, երբ դարձավ դաժան և չար։
Չկա ավելի մեծ ողբերգություն տղամարդու համար, քան բնավորության իսպառ բացակայությունը։
Ես նախընտրում եմ լինել միայնակ, բայց ինչ-որ մեկի կողքին։
Մարդը կարող է մարդու համար լինել ամեն ինչ, նայած հանգամանքների։
«Կյանքը գեղեցիկ է և զարմանալի»,-գոչեց Մայակովսկին ինքնասպանության նախօրեին։
Պատրաստեց Աշխեն Քեշիշյանը