92 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի կինոաստղ Անուկ Էմեն։ Նրա դստեր՝ դերասանուհի Մանուելա Պապատակիսի խոսքով՝ համաշխարհային կինոյի լեգենդը մահացել է Փարիզի իր տանը։ Համշխարհային կինոաստղը  նկարահանվել է Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք», «Ութ ու կես», Կլոդ Լելուշի՝ «Տղամարդն ու կինը»  և այլ բազմաթիվ ֆիլմերում։ 

1966 թվականին Կլոդ Լելուշի «Տղամարդ և կին» ֆիլմում սիրահարված այրու դերը նրան բերեց Օսկարի նոմինացիա, «Ոսկե գլոբուս»՝ լավագույն դերասանուհու անվանակարգում և մուտք՝ Հոլիվուդ, գրում է France 24-ը։

Նիկոլ Ֆրանսուազ Ֆլորենս Դրեյֆուսը, որը հետագայում դարձել է Անուկ Էմե, ծնվել է 1932 թվականին՝ Փարիզում: Կարիերան սկսել է 1940-ականներին ու նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում`դառնալով կինոյի խորհրդանիշներից մեկը:

Empire ամսագիրը Անուկ Էմեին ներառել է «Կինեմատոգրաֆի պատմության ամենակրքոտ 100 աստղերի» ցանկում:

Ֆելլինին հարգում էր  դերասանուհուն՝ նշելով, որ նրա «դեմքն ունի նույն ինտրիգային զգայականությունը, ինչ Գրետա Գարբոյի, Մառլեն Դիտրիխի կամ Սինդի Քրոուֆորդի, այդ մեծ առեղծվածային թագուհիների, կանացիության այդ քրմուհիների դեմքը»։ «Անուկ Էմեն ներկայացնում է մի կնոջ, որը հուզում է քեզ մինչև մահ»,- ասել է իտալացի մեծ ռեժիսորը: