Անկրկնելի Մերիլ Սթրիփը
Մերիլ Սթրիփը Կանն է վերադարձել իր առաջին այցելությունից 35 տարի անց։ Կաննի 77-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչները՝ 74-ամյա հմայիչ դերասանուհուն, մեծարեցին և և շնորհեցին կինոստուգատեսի ամենահեղինակավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը»՝ կինոյում ունեցած ակնառու նվաճումների համար։
Փառատոնի բարձրագույն մրցանակը Սթրիփը ստացավ իր ֆրանսիացի գործընկերուհուց՝ Ժուլիետ Բինոշից։ Բեմից Մերիլը հուզիչ ելույթ ունեցավ՝ հիշելով, թե ինչպես է 1989 թվականին Ֆրեդ Շեպիսիի «Ճիչ խավարում» ֆիլմն իրեն բերել Կանն և խոստովանել, որ ինքն այն ժամանակ իր կարիերան ավարտված է համարել։ «Ես ունեի երեք երեխա, ես պատրաստվում էի դառնալ 40 տարեկան, և ես կարծում էի, որ իմ կարիերան ավարտվել է», – ասաց նա,- հավելելով, որ բայց ամեն ինչ շարունակվեց, – նրանք շատ տաղանդավոր արվեստագետներ են, որոնց հետ ես աշխատել եմ.. »։
Հ․Գ․74-ամյա Սթրիփը երեք անգամ արժանացել է «Օսկարի» , «Էմմի» եւ ԲԱՖՏԱ մրցանակների, «Սեզարի» և թվով ինը՝ «Ոսկե գլոբուսների»։ Սթրիփի դեբյուտը եղել է 1977 թվականին։ Մինչ այժմ նա հանդես է եկել յոթանասունից ավելի կինոնկարներում, այդ թվում՝ «Եղջերուների որսորդը», «Կրամերն ընդդեմ Կրամերի», «Սոֆիի ընտրությունը» և այլն։