«Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը» և մի շարք այլ ֆիլմերի հեղինակ Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ․ այս մասին ռեժիսորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական կինոակադեմիայի անդամ: Սա տարիներ շարունակ անդադար աշխատանքի, իմ հայրենիքի, ընտանիքի ու աշխատանքի նկատմամբ ունեցած պատասխանատվության զգացման ուղղակի արդյունքն է։ Որպես կինոռեժիսոր իմ գլխավոր միտումն է եղել պատմել իմ հայրենիքի մասին, ներկայացնել Արցախն ու Հայաստանը և օգնել հայկական կինոյի առաջխաղացմանն ամբողջ աշխարհում»,-նշել է նա:

Ավետիսյանն ընդգծել է, որ աշխատում է մի շարք կինոնախագծերի վրա, որոնցով նպատակ ունի հարթել իր հետագա ուղին դեպի ավելի մեծ ձեռքբերումներ, քանի որ շատ ավելին է պետք անել աշխարհում էական փոփոխությունների հասնելու համար։


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05