Հավատացեք ինձ, ծեր հիմարիս։ Աշխատեց իմ կյանքում, կաշխատի նաև ձեզ մոտ…

Մարդիկ աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ էլ լինեք, ես գիտեմ, որ ձեզ համար հեշտ չէ հիմա։ Ես՝ ծերուկս, ապրում եմ վաղուց և ապրում եմ լավատեսությամբ։

Դիմում եմ հուսահատ երիտասարդներին։

Հավատացեք ինձ։ Ես կարդացել եմ, արդեն չեմ հիշում, թե որտեղ, Հին Կտակարանում, կամ Կառլոս Կաստանդենայի մոտ, մի շամանի մասին։ Երաշտ է լինում, անասունները սատկում են, մարդիկ մեռնում են։ Եվ շամանն ասում է. «Սարքեք խրամատներ, փորեք խրամատներ անձրևի համար»։ Մարդիկ հակաճառում են, որ անձրև չի գալիս։ «Փորեք խրամատներ և անձրև կգա»,- լինում է շամանի պատասխանը։

Անհավատները կասեն, որ սա անհեթհթություն է։ Լավ։ Հավատացեք ինչի ուզում եք։ Սա ռացիոնալ մտածողություն է։ Սակայն, ես չեմ կարծում, որ ռացիոնալ մտածողությունը մեր ժամանակներում աշխատում է։ Պետք է իռացիոնալ մտածողություն, ենթագիտակցությո՛ւն։

Երբ ես փորք էի,  երազում էի դառնալ այն մարդը, որը հիմա եմ։ Երևի տեսիլք է եղել մոտս, չգիտեմ։ Ես շատ մեծ հույս չունեի, սակայն ինձ հետ պատահեց այն ինչի մասին երազում էի։ Եվ ես հիմա հավատում եմ, որ մենք կարող ենք խտացնել ժամանակը, այն ձգել դեպի մեզ։

Ապագայի մասին երազանքները. «Օ, ես կանեմ ինչ-որ բան հաջորդ տարի»։ Այդպիսի բան գոյություն չունի, վաղվա օր գոյություն չունի, հաջորդ ժամ գոյություն չունի։ Դա ընդամենը հնարավորություն է։ Բայց մենք կարող ենք քաշել ժամանակը դեպի ներկա, հիմա՛, մեր հոգի։

Խրամատներ փորե՛ք։

Ինչ էլ  ձեր մտոքվդ անցնի հավատացեք  դրան, հավատացե՛ք, հավատացե՛ք դրան։ Եթե չեք հավատում, ձևացրեք իբր հավատում եք։ Սա է ուժը։ Սա բացարձակ ուժ է։ Իսկ հետո ձեր երազանքը կկատարվի։ Հավատացեք ինձ, ծեր հիմարիս։ Աշխատեց իմ կյանքում, կաշխատի նաև ձեր կյանքում։ Հավատացե՛ք, հավատացե՛ք, հավատացե՛ք։ Ագնեստիկ ես, թե աթեիստ, դա նշանակություն չունի։ Հավատացե՛ք, հավատացե՛ք, հավատացե՛ք։ Ինչպես ես եմ հավատում։

Սովորեցի չգոհացնել բոլորին

Աստիճանաբար, տարիների ընթացքում ես փորձեցի սովորել չգոհացնել բոլորին։ Ես ավելի խաղաղ դարձա։ Ես կարող եմ անհամբեր լինել, բայց փորձում եմ չդատել։ Ես փորձում եմ ինքս ապրել ու թույլ տալ ուրիշներն ապրեն։ Ես վեճերի մեջ չեմ մտնում, կարծիք չեմ հայտնում, և կարծում եմ, որ եթե դա անում ես, ապա՝ զայրույթը սկսում է վերածվել ոգեշնչման…

Եթե այս ամենն իմանայի, երբ երիտասարդ էի։ Երբ դու երիտասարդ ես շուրջբոլորդ ամեն ինչ կարևոր է թվում, ամեն ինչ քեզ մոտ բուռն արձագանք է առաջացնում։ Իսկ հիմա նայում ես ետ ու մտածում. «Սրա համա՞ր էր այս ամբողջ աղմուկը։ Այնուամենայնիվ պետք է լինեն սկզբունքներ, որոնց շուրջ փոխզիջումների չես գնա ո՛չ քո, ո՛չ էլ աշխարհի հետ»։

Հասկանում եմ հորս ցինիզմը

 Հայրս հացթուխ էր և թքած ուներ արվեստի վրա։ Ժամանակին դաշնամուր էի նվագում, և ահա նա ներս է մտնում՝ ալյուրի փոշին մազոտ ձեռքերից թափ տալով ու հարցնում է. «Ի՞նչ զիբիլ ես նվագում»։ Ասում եմ՝ Բեթհովեն։ Իսկ հայրս. «Զարմանալի չէ, որ նա խլացել է։ Ի սեր Աստծո դուրս արի և մի բանով զբաղվի»։

Հիմա ես շատ առումներով հասկանում եմ նրա ցինիզմը։

Պատրաստեց  Աշխեն Քեշիշյանը