Ամերիկյան անկախ կինոյի ներկայիս լավագույն ռեժիսորներից մեկի՝ Շոն Բեյքերի նոր ֆիլմը «Անորա»-ն Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում է։ Այս մասին գրում է ASEKOSE– ն՝ հավելելով, որ քիչ առաջ կայացել է ֆիլմի պրեմիերան և արժանացել դահլիճի ջերմ ընդունելությանը։
Ֆիլմի հիմնական դերասանական կազմում են հայազգի երկու դերասաններ` Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։
Հ․Գ․ Կարեն Կարագուլյանը և դերասան, կատակերգու Վաչե Թովմասյանը կնկարահանվում են Շոն Բեյքերի ԱՆՈՐԱ ֆիլմում։ Այս մասին հայտնում է Հայկական կինոընկերությունը։
Շոն Բեյքերը ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն է, իսկ դերասանական կազմում ընդգրկված են նաև Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրի Բորիսովը։ Կարագուլյանըարունակաբար ընդգրկվում է Շոն Բեյքերի կինոնախագծերում, որոնցից են «Մանդարին» և «Օսկարի» առաջադրված «Ֆլորիդայի նախագիծը» ֆիլմերը։