Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 25-29-ը: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները՝ հավելելով, որ փառատոնի նպատակն է նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը:

Այն բաղկացած է լինելու ազգային և միջազգային ֆիլմերի մրցութային ծրագրերից։ Փառատոնի շրջանակում նախատեսվում են վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ և այլ միջոցառումներ։

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը նախաձեռնել է «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամը: Աջակիցներն են Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը