Բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսը 2024-ի կգլխավորի Վենետիկի 73-րդ կինոփառատոնի ժյուրին։ Այս մասին տնօրինությունը հրապարակել է պաշտոնական կայքում։ «Մենդեսի աշխատանքները ինչպես կինոյում, այնպես էլ թատրոնում միշտ էլ բավարարում են թե ամենախիստ քննադատների սպասումներին, թե լայն լսարանի ճաշակներին: Դրանք հաջողությամբ հաղթահարում են աշխարհագրական ու մշակութային բոլոր արգելքները»,- փառատոնի ժյուրիի ղեկավարի ընտրությունը մեկնաբանել է կինոփառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան:

Սեմ Մենդեսը նկարահանել է բոնդապատումի երկու վերջին՝ «007. «Սքայֆոլ» կոորդինատները» եւ «007. սպեկտր» ֆիլմերը, որոնք համաշխարհային վարձույթում ընդհանուր առմամբ հավաքել են գրեթե 2 մլրդ դոլար: Նա արդեն հայտարարել է, որ այլեւս չի աշխատելու Ջեյմս Բոնդի մասին կինոնկարների վրա:

1999 թվականին Մենդեսը «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների է արժանացել իր «Գեղեցկությունն ամերիկյան ձեւով» դեբյուտային ֆիլմի ռեժիսուրայի համար: Նրա նկարահանած ֆիլմերի թվում են նաեւ «Անիծված ուղին», «Ծովային հետեւակայինները», «Վերափոխումների ճանապարհը» եւ «Ճանապարհին» կինոնկարները:

Վենետիկի 73-րդ կինոփառատոնը կանցկացվի օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը: