Ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Թեհրանի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին։

Այն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրող «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերություն, ռեժիսոր և նկարիչ-մուլտիպլիկատոր՝ Լիլիթ Ալթունյան, սցենարի հեղինակներ՝ Լիլիթ Ալթունյան, Արմինե Անդա, պրոդյուսեր՝ Արմինե Անդա, համապրոդյուսեր՝ Ռեժինալդ դե Գիյեբոն, կոմպոզիտոր՝ Միքայել Ոսկանյան: