Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքել։ Այս մասին գրում է«Արմենպրես»-ը՝  հղում կատարելով՝ Ազգային ժողովում, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի՝  Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդմանը։

«Պայմանագիր ենք կնքել Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ։ Սա շատ կարևոր փաստաթուղթ էր՝ հաշվի առնելով  մեր բարեկամական հարաբերությունները եւ Արգենտինայում հայկական սփյուռքի հեղինակությունը։ Ի լրումն այդ պայմանագրի՝ մեր Հանրային հեռուստաընկերությունը իր գործընկերների հետ արդեն պլանավորել է մեծ սերիալ նկարահանել։ Կարծում եմ՝ դա հաջողությամբ կպսակվի»,- ասել է Հակոբյանը։