Յուրի Մեչիտովի եւ Ելենա Կարուսարի լուսանկարների հիման վրա մարտի 15-ին կմեկնարկեն «Փարաջանովի կողքին» խորագիրը կրող ցուցահանդեսի հանրային միջոցառումները․ օրակարգում են  Լեւ Նաումովի եւ Դմիտրի Բակիրովի հեղինակային դասախոսությունները։

 «Ժեստ՝ Փարաջանովի պոետիկ կինոարվեստում» դասախոսություն (28032024 –19.00)

Քննարկվելով հայրենական կինոն, մենք հաճախ խոսում ենք վերջինիս «պոետիկ» ճյուղի մասին։ Ընդ որում, այս ժանրի սահմանումը մինչեւ հիմա հանդիսանում է մշակութաբանական խնդիր։ Դասախոսության ընթացքում մենք կխոսենք պոետիկ կինոարվեստի տեսակային առանձնահատկությունների մասին, ինչպես նաեւ այն մասին, թե վերջինիս մեջ ինչ նշանակություն ունի գեղարվեստական ժեստը, որը համադրելի է այն բանի հետ, ինչը դրամատիկական կամ «արձակ» կինոյում վերապահված է սյուժետային իրադարձությանը։ Որպես օրինակ կքննարկվի Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ» կինոնկարը։

Դասախոսավար՝  գրող, մշակութաբան, կինոգետ Լեւ Նաումով։ «Երազների լողորդը», «Անդրեյ Տարկովսկու իտալական երթուղիները» և այլ գրքերի հեղինակ։

«Փարաջանովը ոճի որոնումներում կամ Կինոյի հակառակ կողմը» դասախոսություն (11042024, 19:00)

Սերգեյ Փարաջանովի յուրատեսակ կինոլեզվի ձեւավորման վրա անխոս ազդել են ռեժիսորի այլ ծավալուն գեղարվեստական որոնումները՝ սկսած կերամիկայի, գեղանկարչության եւ քանդակագործության հանդեպ ունեցած նրա սիրուց, մինչեւ կոլաժներ ստեղծելու զբաղմունքը, կինոսցենարների գրելն ու ազգագրական պրպտումները։ Սակայն հենց կինոյում են Փարաջանովի գեղարվեստական հետաքրքրությունները մտնում նորարարական իմաստաստեղծման դաշտ։ Ինչպես գեղանկարչության մեջ Մալեւիչի «Սեւ քառակուսին», Փարաջանովի ուշ շրջանի գործերը, սկսած «Նռան գույնից», կինոն հասցնում են կինեմատոգրաֆիսկական դրսեւորման ծայրահեղ հնարավորությունների սահմանագծին։

Դասախոսավար Դմիտրի Բակիրով կինոգետ, Սանկտ Պետերբուրգի կինոյի եւ հեռուստատեսության ինստիտուտի դրամատուրգիայի եւ կինոգիտության ամբիոնի դոցենտ։

 «Փարաջանովի կողքին՝ Յուրի Մեչիտովի եւ Ելենա Կարուսարի լուսանկարները» ցուցահանդեսի կուրատորային էքսկուրսիա (21032024 19:00)

Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովն ամբողջ աշխարհում հայտնի է որպես «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», «Աշուղ Ղարիբ» և այլ ֆիլմերի հեղինակ։ Նրա կինոնկարներով հիացել են Ֆեդերիկո Ֆելինին, Անջեյ Վայդան, Տոնինո Գուերան և Անդրեյ Տարկովսկին։ «Փարաջանովի կողքին» ցուցադրությունը ներառում է կուլտային փորձարարա-ռեժիսորի ստեղծագործական գործունեության հիմնական շրջանները։

Ցուցադրության կուրատոր՝ Վասիլի Գուսակ, «Ռոսֆոտո»-ի թանգարանային առարկաների գլխավոր ավանդապահի տեղակալ։

Նրա ուղեկցությամբ այցելուները կարող են եզակի ցուցադրությունը տեսնել ավելի խորիմաստ կերպով։ Էքսկուրսավարը խորությամբ կներկայացնի Յուրի Մեչիտովի եւ Ելենա Կարուսարի ստեղծագործական մեթոդը, ինչպես նաեւ կներկայացնի այն կոնտեքստը, որում ապրել եւ իր գործերն է ստեղծել ռեժիսորը։

Վարպետության դասերի շարք՝ «Կոլաժը որպես գեղարվեստական պրակտիկա» խորագրով  (30032024 և 13042024, 14:00)

 Բացի կինոարվեստից, Փարաջանովը հայտնի է նաեւ իր անսովոր կոլաժներով։ Նա սկսել է այդ ժանրում ստեղծագործել, գտնվելով բանտարկության մեջ, երբ նրա համար կինոնկարների վրա աշխատելը անհնարին էր։ Կոլաժներում Փարաջանովը զուգորդել է գրաֆիկան, տեքստը, վերացարկված տարրերը։ Հենց կոլաժն է ռեժիսորին տվել ֆիզիկական անազատության պայմաններում ազատորեն ինքնարտահայտվելու հնարավորությունը։

«Ռոսֆոտո»-ն առաջարկում է բոլոր տարիքային խմբերի այցելուներին փորձել կոլաժը ոչ որպես պարզապես դեկորատիվ կիրառական արվեստ, այլ որպես ռեֆլեքսիայի եւ ինքնահետազոտման պրակտիկա։ Մասնակիցները կստեղծեն իրենց գործերը ազատ թեմայով, կիրառելով ցանկացած նյութ եւ տարր՝ գեղանկարչություն, լուսանկար, տեքստ եւ գրաֆիկա։

Պրակտիկան անցկացնում է Եկատերինա Բեսպալովան։ Նա արտ-մեդիատոր է, «Մանեժ» կենտրոնի լուսավորչական նախագծերի կուրատորը։

Կոննֆերանսների սրահում տեղի ունենալիք միջոցառումների գրաֆիկը․

21.03.2024- 19:00:00, 

28.03.2024- 19:00:00, 

30.03.2024- 14:00:00, 

11.04.2024- 19:00:00, 

13.04.2024- 14:00:00։

Տեւողությունը՝ 2 ժամ։

Նյութի աղբյուրը

Պատրաստեց Արամ Յանինը