Մահացել է իտալացի ռեժիսոր Պաոլո Տավիանին
92 տարեկանում մահացել է իտալացի ռեժիսոր և սցենարիստ Պաոլո Տավիանին։ Այս մասին հայտնում է Il Messaggero-ն։ Տավիանին աշխատել է եղբոր՝ Վիտորիոյի հետ (մահացել է 2018 թ․)։ Տավիանի եղբայրները միասին նկարահանել են բազմաթիվ ֆիլմեր, որոնք դարձել են իտալական կինոյի դասականներ։
Ավելի քան 50 տարվա համագործակցության ընթացքում Տավիանիները նկարահանել են ավելի քան 20 ֆիլմեր: Եղբայրները միջազգային կինոփառատոներում բազմաթիվ հաղթանակներ են գրանցել․«Կեսարը պետք է մեռնի» ֆիլմը Բեռլինի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջի», «Վարպետ հայրը» Կաննում ստացել է «Ոսկե արմավենու Ճյուղ», իսկ «Սուրբ Լոուրենսի գիշերը»՝ Կաննի կինոփառատոնի գլխավոր՝ Gran pris մրցանակից հետո առաջադրվեց «Օսկարի»․․․
Տավիանին էկրանավորել է նաև Լև Տոլստոյի ստեղծագործությունները, այդ թվում՝ «Հարություն» վեպը։ 2022 թվականին Պաոլո Տավիանին Բեռլինի կինոփառատոնում ներկայացրեց իր վերջին՝ «Ցտեսություն Լեոնորա» կինոնկարը։