Կինոնկարը հիմնված է Կայ Բյորդի եւ Մարտին Շերվինի «Ամերիկյան Պրոմեթեւսը՝ Ջ․ Ռոբերտ Օփենհեյմերի հաղթահանդեսն ու ողբերգությունը» գրքի վրա։ Ռոբերտ Օփենհեյմերը ղեկավարել է «Մանհեթեն նախագիծը», որի շրջանում էլ ստեղծվել է ատոմային ռումբը։ Ինքնասիրահարված մտավորական, լովելաս, կոմունիստ՝ կոլեգաներն ու քաղաքական գործիչները Օփենհեյմերին չէին սիրում նրա անձնական որակների պատճառով, իսկ պացիֆիստները չէին սիրում նրա ստեղծածները։ Հենց ռումբները, որոնք ստեղծել է գիտնականը, նետվել են Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա։

Կինոնկարում իրադարձությունները զարգանում են մի քանի ժամանակային հարթության մեջ։ Առաջինում Ռոբերտ Օփենհեյմերը աշխատում է միջուկային զենքի ստեղծման վրա, երկրորդում՝ փորձում է դադարեցնել ջրածնային ռումբի արտադրությունը եւ կոչ է անում դադարեցնել Սառը Պատերազմը։

Քրիստոֆեր Նոլանը հանդես է եկել եւ որպես կինոնկարի սցենարիստ, եւ որպես ռեժիսոր։ «Օփենհեյմերի» համար նա ընտրել է թիմ նրանցից, որոնց հետ արդեն աշխատել էր՝ օպերատորը Խոյթե վան Խոյթեմն է՝ «Ինտերսթելլեր»-ից հայտնի, մոնտաժողը Ջենիֆեր Լեյմը «Փաստարկ» կինոնկարից, կոմպոզիտորը՝ Լյուդվիգ Գորասոնը՝ էլի «Փաստարկ» կինոնկարից հայտնի։

Կինոնկարում նկարահանվել են Կիլիան Մյորֆին, Մեթ Դեյմոնը, Էմիլի Բլանթը, Ռոբերտ Դաունի-կրտսերը, Ջոշ Հարնեթը, Բեննի Սեֆդին, Հերի Օլդմենը եւ այլք։

Զրոյական էմոցիաներ

«Օփենհեյմերը» կարելի է համարել Քրիսթոֆեր Նոլանի ամենից անէմոցիոնալ կինանկարը։ «Փաստարկում» սարսափելի բայց հասկանալի սիրային գիծ կար։ «Օփենհեյմերը» զուրկ է դրանից։ Կինոնկարի սկզբում թվում է, թե այստեղ գլխավոր էմոցիան հուսահատությունն է, սարսափը այն բանի հանդեպ, ինչ կատարել ես, ատելությունն ինքդ քո հանդեպ, գուցե եւ՝ մեծափառության մանիան։ Սակայն Նոլանը հանդիսատեսին տանում է ստանդարտ սյուժետային արահետներով եւ նույնիսկ չի առաջարկում ապրումակցել կամ կարեկցել։ Սա այն աստիճան չոր կինոնկար , որ երբեմն հիշեցնում է խստաբարո վավերագրական կինոնկար։ Զարմանալի չէ, որ նաեւ «Օփենհեյմերի» կուլմինացիան եթե չասենք տեղափոխված է կինոնկարի միջնամաս, ապա միայն մի փոքր է կինոնկարի միջնամասից հետո գտնվում։ Էմոցիաների համար պետք է գնալ «Բարբի»։

Չբացահայտված գլխավոր հերոսը

Կինոնկարի ողջ ընթացքում հանդիսատեսին ցուցադրվում է հերոսը, որը նրանք դժվար թե կկարողանան բնութագրել ֆիլմի դիտումից հետո։ Ռոբերտ Օփենհեյմերը մարդ է, որը ստեղծել է միջուկային զենքը, եւ դրանով նրա կենսագրությունն ավարտվում է։ Կինոնկարի սկզբում նա թվում է խելացնոր գիտնական, ում հետաքրքիր է ավելի ապրել տեսություններով, քան՝ իրականությամբ։ Սա բավական սովորական տիպաժ է։ Սակայն հետո Նոլանը կարծես թե դրան խառնում է բարոյականություն եւ ինչ որ մարդկային հատկանիշներ։ Թե ինչպիսի՝ անհասկանալի է։ «Օփենհեյմերը» կարելի է համեմատել «Իմիտացիայի խաղի» հետ, որտեղ գրեթե նույնպիսի գիտնական է հանդես գալիս Բենեդիկտ Քամբերբեթչը։

Սակայն, ի տարբերություն Կիլիան Մյորֆիի կերպարի, նրա հերոսը բառացիորեն հետազոտում է այն ամենը, ինչը հիանալի է եւ ավելի շատ հետաքրքրություն է առաջացնում։

Եթե դուք հույս ունեք ինչ որ բան իմանալ Օփենհեյմերի մասին, ապա Նոլանը ձեզ կհիասթափեցնի։ Այստեղ ավելի շատ կյանքի իրադարձությունների վերապատմումն է, քան անհատական որակները եւ առավել եւս՝ մտքերն ու գաղափարները։ Կամ Օփենհեյմերն է ուրախ, որ ստեղծել է միջուկային զենքը, կամ էլ իրեն մեղադրում է  դրա համար։ Նա ցանկանում է դադարեցնել նոր սպառազինությունների տեսակների մշակումն այն բանի համար, որ անհանգստանում է աշխարհի ապագայի համար եւ կամ էլ, որովհետեւ կարծում է, որ ինչ որ մեկը կստեղծի ավելի ուժեղ ռումբ եւ կդառնա գլխավոր գիտնականը, հեռակա ինչ որ վեճի հաղթողը։

Իսկ արդյոք նա անհանգստանում է Հիրոսիմայու մեւ Նագասակիում զոհված ճապոնացիների համար, որոնք զոհվեցին, թե դրանք նրա համար իր աշխատանքի մի մասն էին միայն։ Կարող է թվալ, որ Ռոբերտ Օփենեյմերը բացարձակապես զուրկ է էմպատիայից, եւ միայն մեկ տեսարան է դրա հակառակը ցույց տրված։ Այսինքն՝ մարդկայնությունը նրա համար օտար երեւույթ էր, սակայն Նոլանը կարծես թե դիտավորյալ է հրաժարվում իր հերոսի մարդկային կողմերը ցույց տալուց։

Երկխոսություններից մեկի ժամանակ Օփենհեյմերին ասում են, որ նա մշտապես ուզել է ավելի բարդ երեւալ, քան կա իրականում։ Նույն հավակնությունը կարելի է վերագրել նաեւ ողջ կինոնկարին։

Ձանձրացնող երկրորդական հերոսները

 Երկրորդական հերոսների պարագայում իրավիճակն այլ է։ Նրանց մեծ մասը հասարակ ֆունկցիա-պերսոնաժներ են, որոնք իրենց մասին ամեն բան հայտնում են իրենց վերապահված տեսարանների հենց սկզբում։ Գեներալ Գրովսը, կարծ թե չար զինվորական է, որը խանգարելու է Օփենհեյմերին հանգիստ աշխատել, սակայն նրա  կերպարը մարմնավորում է Մեթ Դեյմոնը, այնպես որ կարելի է դյուրությամբ ենթադրել, որ նրա մտացածին լրջմտության ներքո քողարկված է բարիություն եւ գրավիչ հումորի զգացում։ Մի քանի տեսարան անց՝ այս կանխատեսումն իրականանում է։ Դեյմը դժվարությամբ է այլ հերոսների մարմնավորում։

Օփենհեյմերի կինն ալկոհոլիկ է, եւ դրանով նա, որպես մարդ, արդեն սահմանափակված է։ Նրա մասին էլ ոչ մի բան հայտնի չէ։ Թեեւ վերջինիս կերպարը մարմնավորում է անհավանական Էմիլի Բլանթը, ում տաղանդը այստեղ պարզապես չի օգտագործվում։

Ոչինչ հայտնի չէ նաեւ մյուս հերոսների մասին՝ Օփենհեյմերի սիրուհու, նրա ենթակաների։ Իսկ Լյուիս Շտրաուս անունով պաշտոնյայի այս ու այն կողմ ընկնելը, հերոս, որը չափազանց շատ էկրանային ժամանակ է վերցնում, շատ քիչ բան է ասված, քան գլխավոր հերոսի մասին։

Հիանալի դերասանների մի մեծ խումբ խաղում է իրենց ծանոթ դերեր։ Թերեւս Հերի Օլդմանը նախագահ Հարի Տրումենի դերում մի փոքր հետաքրքիր է, սակայն նա բառացիորեն միայն մեկ տեսարան է հանդես գալիս։

Դատարկ են  ստացվել ոչ միայն պերսոնաժները, այլ նաեւ դրանց փոխազդեցությունները։ Ինչու է օրինակ Օփենհեյմերը լքում մի կնոջը եւ գնում մեկ այլ կնոջ մոտ։ Չկա ոչ մի երկխոսություն, որը ցույց տար նրա հոգեկան մոտիկությունը գոնե մեի մարդու հանդեպ։ Նա թքած ունի կնոջ վրա։ Իսկ արդյոք կինն էլ վերջինիս վրա թքած ունի։ Արդյոք կինը ամուսնու պատառով է հարբում, թե ուղղակի։ Օփենհեյմերներն ունեն արդյոք բարեկամներ, թե բոլորը նրա համար գործընկերներ են։ Կինոնկարում կան չափազանց շատ հարցեր, որոնք մնում են անպատասխան։ Եւ դա մի կինոնկարի համար, որը երեք ժամվա տեւողություն ունի եւ անհավանական քանակով դիալոգներ է պարունակում։

Տեխնիկական կատարելությունը

Եթե «միջուկի» հետ կապված «Օփենհեյմերում» ամեն բան տխուր է, ապա վիզուալ շարքը պարզապես հիասքանչ է եւ բազմազան։ Օպերատոր Խոյթե վան Խոյթեմը անզուգական աշխատանք է կատարել, կիրառելով պարզապես հնարանքների անհավանական մեծ քանակություն։ Պորտրետները ստացվում են ինչ որ ոչ երկրային տեսակի, եւ պատահական չէ, որ թրեյլերում դրանք այնքան շատ են։

Բոցերը, վառ լույս ու ռումբի պայթյունի մյուս հետեւանքները ցույց են տրված կինոնկարի ամբողջ ընացքում, երբեմն նաեւ՝ երկխոսություններում։ Այստեղ արդեն ինչպես հարկն է, ջանացել է Ջենիֆեր Լեյմը։ «Օփենհեյմերը» անհավանական մոնտաժ ունի, որը կենդանացնում է բացմաթիվ մոխրագույն տեսարաններ։ Իսկ ձայնն ամենալավն է, որ կա այս կինոնկարում։ Նոլանի վերջին կինոնկարները ստեղծվել են IMAX-ի համար, իսկ IMAX-ը ստեղծվել է Նոլանի համար։

Եթե դիտարկենք կինոնկարը զուտ որպես աուդիովիզուալ տեսարանաշար, եւ ուշադրություն չդարձնենք նարատիվին, ապա «Օփենհեյմերը» կարելի է համարել Նոլանի գլխավոր գործը։ Սակայն դրանից ամեն բան ավելի տխուր է դառնում։ Չէ որ մնացած բաները կեղեւի կատարելությանն այդպես էլ չի դառնում հասանելի։

Արդեն սովորական դարձած ուշ շրջանի Նոլանը

Աշխարհում բավականաչափ մարդիկ կան, ովքեր գնահատում են Նոլանին՝ «Հիշիրի» եւ «Անքնության» համար, սակայն մերժում են նրա մյուս նախագծերը։ Գիգանտոմանիա, ինքնակրկնություններ եւ պաթոս՝ պատճառները իհարկե տարբեր են։ «Օփենհեյմերը» ցույց է տալիս, թե ինչ բան է ուշ շրջանի Նոլանը, քանի որ բաղկացած է նախորդ կինոնկարների էլեմենտներից։ Այստեղ խնդիրն այն է, որ Նոլանը այլեւս ինչ որ բան չի հորինում։ Նա պարզապես արդեն կարող է։

Գլխավոր հերոսը տաղանդավոր գիտնականն է, որ ինքն իր մասին մտածում է ժամանակից եւ տարածությունից դուրս։ Չափազանց շատ է հիշեցնում «Ինտերստրելարի» Մակ-Քոնախիին։

Գիտությունը նրա համար միջոց է ծառայում եւ հասարակության մեջ ապրելու համար եւ որպես ինչ որ կենտրոնացման լիսեռ, ինչպես «Պրեստիժում» է։ Եւ այդ ամենը թաղված է տեխնիկական մշակումների մեջ, որոնք առաջ են գալիս դեռ «Ինտերստելարում» սակայն ամբողջապես մարմնավորվում են «Դյունկերկում»։

Հերթական անգամ ռեժիսորը օգտագործում է ոչ ուղղագիծ պատմելաձեւը՝ «Մոմենտոյի», «Փաստարկի» եւ ինչ որ իմաստով նաեւ «Ինտերստելարի» ու «Պրեստիժի» հետեւողությամբ, որտեղ եզրափակիչ հատվածը շուռ է տալիս բոլոր իրադարձությունները։

Հերթական անգամ Նոլանը սարսափելի կին հերոսներ ունի։ «Մոմենտո»-ից հետո, որը նկարահանվել է Ջոնաթան Նոլանի գրքի հիման վրա, հեաքրքիր կանայք նրա կինոնկարում պարզապես չեն եղել։ Գլխավոր հերոսի կինն ալկոհոլիկ է, մի սիրուհին պսիխոպատ է, մյուսը՝ պարզապես շիկահեր։ Եւ նրանց մասին ոչինչ էլ հայտնի չէ։ Ու դա շատ տխուր է։

«Օփենհեյմերը» կինոնկարի դասական օրինակ է, որը պետք է դիտել միայն կինոթատրոնում, իսկ ավելի լավ է՝ IMAX-ում։ Այն պահերին, երբ պատմությունը դառնում է չափազանց անուշահամ, փայլուն ձայնն ու հիանալի մոնտաժը իրական հաճույք են պատճառում դիտողին։ Սակայն եթե ցանկանում ենք իմանալ, թե ով էր Ռոբերտ Օփենհեյմերը, եւ ինչի մասին է նա մտածել մարդկության պատմության ամենից ահարկու զենքը ստեղծելիս, ապա Նոլանի կինոնկարը ձեզ չի կարողանա օգնել։ Նոլանին այլ բան է հետաքրքիր։ Մնում է հասկանալ, թե կոնկրետ՝ ինչ։

Աղբյուրը

Պատրաստեց  Արամ Յանինը