Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի հրավեր՝ Մոնտեկատինիի փառատոնից
Իտալական Մոնտեկատինիի կարճամետրաժ միջազգային ֆիլմերի 75-րդ կինոփառատոնը հայտարարում է ժամանակակից կարճամետրաժ կինոնկարների մրցույթ։ Հարգելի գործընկերներ, կարող եք գրացել ձեր ֆիլմերը և մասնակցել մրցույթի պաշտոնական ընտրությանը։
Հարգելի կինոգործիչներ ֆիլմերը կարող եք գրանցել Filmfreewey և Festagent կայքերի միջոցով։ Գրանցումը բաց է և շարունակվելու է մինչև 2024 թվականի մայիսի 30-ը։
Ամենամյա կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը տեղի կունենա հոկտեմբերին։ Այն ացկացվելու է Մոնտեկատինիի Թերմեում՝ Վիալ Վերդիի՝ Tettuccio Spa-ի պատմական սրահում և Excelsior-ի 102-ամյա պատմական կինոդահլիճներում: Փառատոնի նախագահն է Մարչելո Զեպիին։
Մոնտեկատինիի կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը իտալական ամենա ներկայանալի կինոփառատոներից մեկն է։ Կինոստուգատեսի ակունքները սերում են մի քաղաքից, որի պատմական նշանակությունը կինոյում ուղիղ համեմատական է իտալական ամենահին փառատոներին։