Ֆրանսիացի դերասանուհի Ժյուլիետ Բինոշն ընտրվել է Եվրոպական կինոակադեմիայի նախագահ։ Այդ մասին գրում է  Եվրոպական կինոակադեմիայի  պաշտոնական կայքը

«Խորհրդի բոլոր անդամները միաձայն առաջարկեցին ֆրանսիացի դերասանուհի Ժյուլիետ Բինոշին դառնալ Ագնեշկա Հոլանդի իրավահաջորդը Եվրոպական կինոակադեմիայի նախագահի պաշտոնում։ Նոր նախագահ է ընտրվել այն բանից հետո, երբ Հոլանդը որոշել է թոշակի անցնել»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ կինոակադեմիայի նախագահի պաշտոնը խորհրդանշական դեր է խաղում։ Այն նախկինում զբաղեցրել են ռեժիսորներ Ինգմար Բերգմանը և Վիմ Վենդերսը։ Պաշտոնապես Բինոշի նախագահությունը պետք է հաստատվի կինոակադեմիայի 4600 անդամների մեծամասնությամբ մինչև ապրիլի 30-ը։