Մեկ էջ կազմող այս հորդոր-նամակը՝ Ֆրունզե Դովլաթյանի գրած բազում նամակներից մեկն է Սերգեյ Փարաջանովին։ Նամակը գրված է սրտի թրթիռով ու անսահման  գորովանքով՝ Վարպետի ու նրա ստեղծած կինոյի հանդեպ, նաև  չնկարված  այն ֆիլմերի, որոնք այդչափ անհրաժեշտ են ու սպասված․․․

Թանկագին Սերգեյ,

Շտապում եմ քո հետ կիսվելու իմ ուրախությամբ։ Օրերս ինձ իր մոտ կանչեց Հայակական Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար ընկեր Կ․Ս․Դեմիրճյանը։ Ես նրա մոտ էի Սերգեյ Իսրայելյանի հետ։ Հետաքրքրվեց կինոարդյունաբերությամբ։ Սակայն առաջին հարցը քո մասին էր։ Նրան շատ անհանգստացնում է, թե ինչու ենք մենք քեզ թողել լուսանցքում։ Նա երազում է, որ «Հայֆիլմը» այնպիսի կինոնկարներ նկարի, ինչպիսիք են՝ «Արա Գեղեցիկը», «Սասունցի Դավիթը», որոնք ըստ նրա, կկարողանաս դու նկարել միայն և ինչպես ինքն է կարծում, միայն դու կկարողանաս հայկական կինոն բարձրացնել համաշխարհային կինոյի մակարդակին։

Ես նրան պատմեցի, որ մենք սկսել ենք աշխատանքը քո հետ, պայմանագիր ենք կնքել «Խոստովանության» սցենարի համար, որը դու պետք է սկսես այս տարվա վերջին։ Պատմեցի նրան և մեր մյուս պլանների մասին, այդ թվում նաեւ՝ բնակարանի։ Մենք շատ ենք խոսել Դեմիրճյանի հետ «Հայֆիլմի» խնդիրներից, սակայն նա մշտապես խոսակցության ընթացքում վերադառնում էր քո թեմային։ Վերջում ասաց, որ լսել է, որ դու միայն մեծ նկարիչ չես, այլ հիանալի զրուցակից և մեծ ցանկություն է հայտնել անպայման քո հետ հանդիպելու։

Ինչ վերաբերում է ինձ, ապա ես հիմա իմ «Մենավոր  ընկուզենու» նոր խմբագրությամբ եմ զբաղված։ Ես որոշել եմ ձեռք չտալ հայկական տարբերակին, եւ շտկումներ անել ռուսական տարբերակում։ Ամեն րոպե զգում եմ, որ կողքիս ես և դա ինձ օգնում է։

Ահա տեսնում ես, սառույցը տեղից շարժվում է։ Ես շատ ուրախ եմ ու երջանիկ։ Եվ դա միայն իմ ուրախությունը չէ, այլ նաեւ մեր կինոգործիչների, իսկ եթե ուզում ես իմանալ, ողջ Հայ ժողովրդի։ Շատ կարոտում ենք քեզ և մի խոսքով՝ սպասում «Դևի» ավարտին և հայոց հողում «Խոստովանության» սկզբին։

Գրկում եմ քեզ

Քո՝ Ֆ․Դ․։

1986 թ․