«Դահոմեյ» վավերագրական ֆիլմն արժանացել է Բեռլինի 74-րդ կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե արջ» մրցանակին։ Ֆրանսիացի-սենեգալցի ռեժիսոր Մատի Դիոպի ֆիլմը պատմում է մինչև 1900 թվականը գոյություն ունեցած Դահոմեյ պետությունից Ֆրանսիա արտահանված արվեստի իրերի մասին։ Այս մասին գրում է Թերթ․am-ը՝ հղում անելով kommersant.ru-ին:

Ժյուրիի «Արծաթե արջ» Գրան պրին շնորհվել է հարավկորեացի ռեժիսոր Հոնգ Սանգ Սուին («Ճամփորդի կարիքները»): Փառատոնի ժյուրիի «Արծաթե արջ» մրցանակին արժանացել է ֆրանսիացի ռեժիսոր Բրունո Դյումոնը («Կայսրություն»):

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել դոմինիկացի Նելսոն Կառլո դե Լոս Սանտոս Արիասը («Պեպե»), լավագույն դերասան՝ ամերիկացի Սեբաստիան Սթենը («Ուրիշ մարդը»), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ բրիտանացի Էմիլի Ուոթսոնը («Նման փոքր բաներ»), լավագույն սցենարիստ՝ գերմանացի ռեժիսոր Մաթիաս Գլասները («Մահ»):

Ժյուրին նախագահում էր քենիացի-մեքսիկացի օսկարակիր դերասանուհի Լյուպիտա Նյոնգոն։ Նա դարձել է կինոփառատոնի առաջին սևամորթ նախագահը։


Շոն Բեյքերի «Անորան» և դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը Կաննում են

Ամերիկյան անկախ կինոյի ներկայիս լավագույն ռեժիսորներից մեկի՝ Շոն Բեյքերի նոր ֆիլմը «Անորա»-ն Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում է։...