• Հայ
Logo
×
  • Գլխավոր
  • Հայկական կինո
  • Համաշխարհային կինո
  • Հարցազրույցներ
  • Գրախոսություններ
  • Փոդքասթ
  • Շտեմարան
  • Տեսակետ
  • Պատերազմի վավերագրողներ
  • Տեսանյութեր
  • Նորություններ
  • Մեր մասին
  • Հետադարձ կապ
  • Տպագիր
    • 2018
☰
  • Հայկական կինո
  • Համաշխարհային կինո
  • Հարցազրույցներ
  • Փոդքասթ
  • ԵրիտArt
  • Մուլտիմեդիա

Ֆրանսիայում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջացառումները

Կինոաշխարհ | Նորություններ |19 Հունվար 2024,13:30
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լիոնի մերձակա Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում հունվարի 19-ին տեղի է ունեցել «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։ Հայ-ֆրանսիական այս նախագծով Ֆրանսիայում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները:
Առաջնախաղին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ռոնից ընտրված սենատոր, Ֆրանսիայի սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Ռոնից ընտրված պատգամավոր Սառա Տանզիլին, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահներ, Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոթրան և Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը, Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Հելեն Դյուվիվիե-Դրոմենը, Լիոնի փոխքաղաքապետ Սոնյա Զդորովցովը, Լիոնի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Ժորժ Կեպենեկյանը, Ֆրանսիայի հայկական խոշոր կազմակերպությունների Լիոնի մասնաճյուղերի ղեկավարները, թատերական միությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Տոբոգան թատրոնի տնօրեն Ռաֆայել Ռիմսկի-Կորսակովը, ՕՌԱ շրջանի փոխնախագահ, Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոթրան, Տոբոգան թատրոնի նախագահ, Դեսինի քաղաքապետի տեղակալ Դընի Ջորկաեֆը։
«Նռան գույնը» պարային ներկայացումը ֆրանս-հայկական համատեղ ծրագիր է: Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Բեմադրության երաժշտությունը գրել է «Հող Արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձևավորումն իրականացրել է Էդգար Մանուկյանը։
Նախագծի համակազմակերպիչ պրոդյուսերներն են Բրոն քաղաքի «Պոլ-ան-Սցեն» կազմակերպությունը, «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, ինչպես նաև Դեսինի «Տոբոգան» և Մոն-դը-Մարսանի «Գասկոն» թատրոնները, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, ինչպես նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը։
Ներկայացման իրականացման աշխատանքներում իր կարևոր ներդրումն է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը։Նախագծի առաջին ստեղծագործական ռեզիդենցիան կայացել է 2023 թ. Ամռանը, Երևանում։ Ներկայացման մեջ ներգրավված յոթ պարողներից երկուսը հրավիրված են Հայաստանից։
Ներկայացումն անցել է լեփ-լեցուն դահլիճում՝ հոտնկայս բուռն ծափահարություններով:
2024 թ. մարտի 15-ին և 16-ին «Նռան գույնը» պարային ներկայացումը կցուցադրվի Հայաստանում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Հայաստանյան հյուրախաղերը կիրականացվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի բարձր հովանու ներքո։
Ֆրանսիայում ներկայացման առաջնախաղի օրը բարձրաստիճան հրավիրյալների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Սերգեյ Փարաջանովի թանգարանի կողմից կազմակերպված Զավեն Սարգսյանի լուսանկարների ֆոտոցուցահանդեսը, որն իրականացվել է Տոբոգան թատրոնի, «Սաթէ-Աթղը» թատերական միության և Դեսինի քաղաքապետարանի աջակցությամբ։ Ֆոտոցուցահանդեսում ներկայացված են Սերգեյ Փարաջանովի դիմանկարները, կոլաժները, «Նռան գույնը» ֆիլմի զգեստների էսքիզները և այլն: Ցուցահանդեսը Տոբոգան թատրոնում կգործի մինչև փետրվարի 4-ը:
Դիտումներ 77

միջոցառումՆռան գույնըՍերգեյ ՓարաջանովՖրանսիա

Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան վեց երիտասարդ կինոգործիչներ

Փարիզում գործող Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան Իսպանիայից, Լիտվայից, Ֆիլիպիններից, Մալայզիայից, Արգենտինայից և Բելգիայից ժամանած վեց կինոգործիչ։ Խմբում ընդգրկված են...

Նորություններ,Շտեմարան |5 Հոկտեմբեր 2026,21:12

Հաղթանակ միջազգային կինոփառատոնում

Նորություններ,Շտեմարան|3 Հոկտեմբեր 2026,20:39

Փարիզ-Տեխաս-Երևան

Գրախոսություններ,Նորություններ,Շտեմարան|30 Սեպտեմբեր 2026,21:47

Մարինա Վլադիի՝ Ռոբեր Հոսեյնի նախկին կնոջ մահը. նրա երեք որդիները՝ Պիերը, Իգորը և Վլադիմիրը

Նորություններ,Շտեմարան|25 Սեպտեմբեր 2026,10:09

«Տիտանիկ», «Ավատար» և մի շարք այլ կինոգոհարների ռեժիսոր Ջեյմս Քամերոնը կայցելի Հայաստան

Նորություններ|24 Սեպտեմբեր 2026,21:34
  • info@kinoashkharh.am
  • kinoashkharh@gmail.com
  • +374 55 438 435

HH zinanshanԿայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2026 Kinoashkharh. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: