«Օսկար» 96-րդ մրցանակաբաշխության կարճ ցուցակում՝ 15 ֆիլմերի շարքում, առաջին անգամ ընդգրկվել է նաև  Հայաստանը ներկայացնող ռեժիսոր՝ Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը։ Կինոնկարը պետական ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից։ «Ամերիկացի» ֆիլմի հայկական կողմի պրոդյուսերն է  Արման Նշանյանը, իսկ արտադրող ընկերությունը` People Of Ar Productions:

«Օսկար»  մրցանակաբաշխության անվանակարգերը կհայտարարվեն՝ 2024թ. հունվարի 23-ին, իսկ արարողությունը տեղի կունենա 2024թ. մարտի 10-ին, Dolby թատրոնի Ovation Hollywood-ում և կհեռարձակվի ABC ուղիղ եթերով: