1967 թվին, խորհրդային ամենատաղանդավոր ռեժիսորներից Սերգեյ Գերասիմովը նկարահանեց իր լավագույն ֆիլմերից մեկը՝ «Լրագրողը»: Այն ցույց է տալիս մի ուշագրավ լրագրողական հետաքննություն: Այստեղ կան մեծ սեր, տարբեր տեղանքներ՝ ներառյալ Ուրալն ու Փարիզը, ինչպես նաև հրաշալի դերակատարումներ: «Լրագրողը» ֆիլմի սցենարը Սերգեյ Գերասիմովը գրել է հատուկ իր աշակերտուհի Գալինա Պոլսկիխի համար, որը և խաղացել է գլխավոր դերը:

Պետք է հասկանալ, որ Գերասիմովը հիմնարար ռեժիսոր է: Նա հեշտությամբ ընդունվող ֆիլմեր չէր նկարում: Այդ իսկ պատճառով, հիանալի դերասանական համույթի հետ միասին նրան հաջողվել է ստեղծել ճիշտ շեշտադրումներով ֆիլմ, որում ճշմարտացիորեն ներկայացված են կյանքից վերցրած դրամատիկ իրավիճակներ: Այդ ֆիլմի հանրաճանաչության գաղտնիքը հենց դրանում է:

Լրագրողը ֆիլմը

«Լրագրողը» ֆիլմը էկրան բարձրանալու տարում դիտել է 27 միլիոնից ավել մարդ: Ո՛չ «Սովետսկիյ էկրանում», ո՛չ էլ այլ հանդեսներում քննադատների կողմից հնչեցրած վատ կարծիքներ չեն եղել։

Համամիութենական թերթի նամակների բաժնի երիտասարդ աշխատակից Յուրի Ալաբևը տաղանդավոր է և կրթված: Նա հրաշալի տիրապետում է անգլերենի, կարողանում է գրել հանդիսատեսին գերող տեքստեր: Յուրի Վասիլևի հերոսը դեպքերի բերմամբ ավելի բարձր պաշտոն է ստանում և տեղափոխվում միջազգային բաժին, որտեղ փոխարինում է գինեմոլությանը տրված գործընկերոջը՝ Վասիլի Շուկշինի կատարմամբ: Նախքան նոր բաժին անցնելը Ալաբևը պետք է ավարտի հասցներ թեման ու գնար գավառական Գոռնոուռալսկ քաղաք՝ արձագանքելու համար տեղի մի ակտիվիստուհու սփռած տեղեկություններին, որի դերակատարն է Նադեժդա Ֆեդոսովան: Այդ կինը որոշել էր ոչնչացնել տեղի կաշառակերներին մայրաքաղաքի լրագրողի օգնությամբ:

Իր նոր ծանոթի՝ տեղի թերթի խմբագիր Սաշա Րեուտովի խորհրդով, որի դերակատարն է երիտասարդ Սերգեյ Նիկոնենկոն, Ալաբևը հանգրվանում է Անիկինայի տնակում: Մայրաքաղաքից եկած հյուրը ծանոթանում է հմայիչ որբի՝ Շուրա Օկայոմովայի հետ Գալինա Պոլսկիխի կատարմամբ, և, իհարկե, սիրահարվում նրան՝ մոռացության մատնելով իր ընկերուհուն (նրա դերակատարն է Ժաննա Բոլոտովան):

Երեք ժամանոց ֆիլմը ներկայացված է երկու մասով՝ «Հանդիպումներ» և «Այգի ու գարուն»: Սկզբից թվում է, թե «Լրագրողը» արտադրական թրիլեր է, սակայն շուտով այն վերածվում է մելոդրամայի ժանրի: Իսկ փաստացի այդ ֆիլմը կյանքի հանգամանքներով  մարդու հասունացման և դաստիարակման մասին է:

Գլխավոր հերոսը՝ մայրաքաղաքից եկած կայտառը, հետզհետե դեն է նետում սոցիալական թեփանքը և իսկական մարդ դառնում, որն ընդունակ է բարձր զգացմունքների և ազնիվ արարքների: «Լրագրողը» ֆիլմում կան վառ և ուժեղ անհատներ, հետաքրքիր արկածներ, բարոյական մտորումներ:

Այստեղ ուշագրավ է Ալաբևի արտասահմանյան ուղևորությունը Փարիզ. ֆրանսիական մայրաքաղաքում նա երթևեկում է բաց կաբրիոլետով և փողոցում հանդիպում Գոդարին, Միրեյ Մաթյեին, Անի Ժիրարդոյին: Խորհրդային հանդիսատեսի համար դա ֆանտաստիկ էր:

Ֆիլմի հերոսները վաթսունականցիներ են, որոնք խորհրդային միապաղաղ կյանքի ֆոնին ապրում են գունեղ, ազատ կյանքով: Նոր սերնդի համար կարևոր են կյանքը նոր խնդիրներով ու վառ իրադարձություններով հագեցնող արագացած տեմպը, կյանքի հանդեպ սերը: Յուրի Վասիլևը և Գալինա Պոլսկիխը հանդես եկան որպես նոր սերնդի հերոսներ, որոնք ուզում են ապրել և սիրել, որոնք ազատ են իրենց արարքներում և դատողություններում: Այսօր էլ այդ ֆիլմը թարմ օդի մի ումպ է, 60-ականների երիտասարդության կյանքից հետաքրքիր արտեֆակտ: Դա վերջերս էր և դա վաղուց էր: Դա մեր մասին է:

Աղբյուր