Ձմեռ պապի 10 լավագույն կերպարները՝ խորհրդային և ռուսական կինոյում
«Տղամարդիկ բաժանվում են երկու խմբի՝ նրանք, որ հավատում են Ձմեռ պապին եւ նրանք, որ արդեն Ձմեռ պապի են»։ Շատերս ենք հիշում այս հին ու բարի կատակը։ Նոր տարվա շեմին հիշենք, թե խորհրդային եւ ռուսական կինոյում, ովքեր են եղել Ձմեռ պապի կերպարի լավագույն մարմնավորողները ։
1․ Ալեքսանդր Խվիլյա – «Մորոզկո» – 1964 թ.
Մորոզկոն Ալեքսանդր Խվիլյայի մարմնավորմամբ իսկական կախարդ է, հեքիաթային կերպար։ Նա բարի է ու արդարամիտ։ Սակայն նրա հետ հանդիպումը դժվար փորձությունների համար դուռ կարող է բացել։ «Հո չես մրսում, աղջնակ»։ Հիշում ենք չէ, բոլորս էլ։
2․ Եվգենի Լեոնով – «Հաջողության զիգզագը» – 1968 թ․
Օրեշնիկովը՝ Լեոնովի հերոսը, հագնվում է Ձմեռ պապի հանդերձանքը նենգ նպատակով՝, որպեսզի գողանա, իսկ ավելի կոնկրետ՝ վերադարձնի իր փողերով ճամպրուկը, որոնք շահել է արժեկտրոնով։ Ընդ որում, հենց այն պահին, երբ գործընկերները հասկանում են, որ սխալ են վարվել եւ որոշում են շահած գումարը բաժանել բոլորի մեջ՝ առանց բացառության։
3․Իգոր Եֆիմով – «Մաշայի եւ Վիտյայի ամանորյա արկածները» – 1975 թ․
Եւս մեկ իրական Ձմեռ պապի կերպար՝ արդեն Իգոր Եֆիմովի մարմնավորմամբ։ Նոր տարվա նախօրեին նա մնում է առանց թոռնուհու։ Նրան գողանում է Կոշչեյը։ Ողջ հույսը Մաշայի եւ Վիտյայի վրա է, որոնք գնում են հեքիաթային աշխարհ՝ օգնելու Ձյունանուշին։
4․ Վալերի Զոլոտուխին – «Կախարդները» – 1982 թ․
Վալերի Զոլոտուխինը մարմնավորում է Իվան Կիրինի կերպարը, ով հանդիսանում է Անսովոր ծառայությունների ունիվերսալ գիտական ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը։ Ձմեռ պապի կերպարի մեջ նա մտնում է, որպեսզի առանց ճանաչվելու մուտք գործի ինստիտուտ եւ օգնի Իվանուշկային՝ վերացնելու Ալյոնուշկայի կախարդանքը։
5․ Վլադիմիր Մենշով – «Ձյունանուշ կանչե՞լ եք» – 1985 թ․
Միկրոավտոբուսի վարորդ Ալեքսանդր Սերյոգինը, ում կերպարը մարմնավորել է Վլադիմիր Մենշովը, աշխատում է Բարի գործերի բյուրոյում։ Նրան խնդրել են փոխարինել հիվանդացած արտիստին եւ հանդես գալ Ձմեռ պապի կերպարով։ Չէ որ երեխաները սպասում են շնորհավորանքների եւ Ձյունանուշն էլ մենակ է մնացել։
6․ Օլեգ Տաբակով – «Կազանյան որբուկը» – 1997 թ.
Երիտասարդ ուսուցչուհի Նաստյան որոշում է գտնել հորը, որի մասին ոչինչ չգիտեր։ Նոր տարվա նախօրեին նրա տանը հայտնվում են միանգամից հոր երեք թեկնածու։ Նրանցից մեկը, որ նախկին կոկ էր (Օլեգ Տաբակովը) հայտնվում է Ձմեռ պապի կերպարով։
7․Օլեգ Յանկովսկի – «Եկ ինձ տեսնելու» – 2000 թ․
Նոր տարուց ոչ շատ առաջ, ծեր Սոֆյա Իվանովնան հայտարարում է դստերը, որ շուտով մեռնելու է։ Նա ափսոսում է, որ Տատյանան ընտանիք չունի եւ դրանում մեղադրում է իրեն։ Անակնկալ կերպով շեմին հայտնվում է Իգորը, որի կերպարը մարմնավորել է Օլեգ Յանկովսկին, ով հասցեն էր շփոթել։ Տատյանան նրան ներկայացնում է որպես իր փեսացու։ Հետո նաեւ գտնում է իր համար արդեն չափահաս դստերը՝ Դինային։ Եւ ամեն բան նրա համար, որպեսզի մայրը շատ չխտրեր իր համար։ Նոր տարվա գիշերն էլ տանը միանգամից երկու Ձմեռ պապ են հայտնվում՝ Իգորն ու Դինան։
8․Կոնստանտին Խաբենսկի – «Ճակատագրի հեգնանքը․ շարունակություն» – 2007 թ․
Կոստյան (Կոնստանտին Խաբենսկին) հայտնվում է Պետերբուրգում ճիշտ այնպես, ինչպես Ժենյա Լուկաշինը։ Միայն թե բնակարանում նրան բռնացնում է մեկ այլ Նադյա՝ Նադեժդա Շեվելեւայի եւ Իպոլիտի դուստրը։ Կոստյան եւս պետք է մրցեր՝ հասնելու համար իր Նադյային՝ նրա փեսացուի հետ։ Իսկ Ձմեռ պապի հանդերձանքը նրան կօգնի սիրո խոստովանություն անելու համար։
9․ Պյոտր Ֆյոդորով – «Տոնածառ 2» – 2011 թ․
Ձմեռ պապն հայտնվում է «Տոնածառ 2» երգիծաֆիլմի նովելներից մեկում։ Դա Նիկոլայն է, որի կերպարը մարմնավորել է Պյոտր Ֆյոդորովը։ Նա գաղտնի եկել է իր դստերը՝ Նաստյային տեսության։ Նա նույնիսկ պատրաստ է գդալով սառույց ուտել, որպեսզի ապացուցի նրան, որ իսկական Ձմեռ պապն է։
10․Ֆյոդոր Բոնդարչուկ – «Ձմեռ պապը․ կախարդների մարտը» – 2016 թ․
Իսկ Դուք գիտեիք, որ Ձմեռ պապը Միրա անունով կախարդն է՝ Ֆյոդոր Բոնդարչուկը։ Նա յոթ կախարդ եղբայրներ ունի, որոնցից մեկը չար բան է մտածել։ Պետք է նրան կանգնեցնել։
Պատրաստեց Արամ Յանինը









