Բեռլինի 74-րդ միջազգային կինոփառատոնը կպատվի ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Մարտին Սկորսեզեին։  2024 թվականի փետրվարի 20-ին՝ հանդիսավոր պայմաններում, Բեռլինալեի պատասխանատուները Սկորսեզեին կհանձնեն  «Պատվավոր ոսկե արջ» մրցանակը։ Այս մասին հայտնում է  Բեռլինի 74-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական կայքը։

«Յուրաքանչյուրն՝ ով համարում է կինոն որպես պատմություն ձևավորելու արվեստ այնպես, որ լինի և՛ ամբողջովին անձնական, և՛ համընդհանուր, Մարտին Սկորսեզեն անզուգական օրինակ է: Նրա ֆիլմերն ուղեկցել են մեր պատմությանը՝ որպես հանդիսատես և մարդ, նրա հերոսներն ապրել և աճել են մեր ներսում, նրա հայացքը պատմության և մարդկության մասին օգնել է մեզ հասկանալու և հարցականի տակ դնելու, թե ո՞վ ենք մենք և ո՞րտեղից ենք գալիս: Մեծ հաճույք է ևս մեկ անգամ ողջունել փառատոնի լավ բարեկամին և նրան հանձնել մեր ամենահեղինակավոր պատվավոր մրցանակը»,- ասել են  Բեռլինալեի տնօրեններ Մարիետ Ռիզենբեկը և Կառլո Չատրիան դուետը:

1970-ականներից սկսած՝ օսկարակիր ռեժիսորը կինոաշխարհի ամենաազդեցիկ կինոգործիչներից է։ Միայն, սիցիլիական արմատներով՝ իտալացի-ամերիկացու ռեժիսորական աշխատանքները ներառում են ավելի քան 70 ֆիլմ։ Նրա ստեղծագործություններից շատերը գրել են կինոյի պատմությունը, և նրա ստեղծագործության բազմակողմանիությունը եզակի է:

Նրա ամենահայտնի ֆիլմերն են՝ «Տաքսու վարորդը» (1975, «Ոսկե արմավենու ճյուղ» Կանն, 1976 թ.), «Կատաղած ցուլը» (1980 թ., Բեռլինալե 1981թ․), «Ժամեր անց» (1985 թ., «Պատվավոր ոսկե արջ» Լավագույն ռեժիսոր Կաննում» 1986 թ.), «Փողի գույնը» (1980 թ.), «Goodfellas» (1990), Cape Fear» (1991, Berlinale Competition 1992), «The Age of Innocence» (1993), «Casino» (1995), «Gangs of New York» (2002, «Պատվավոր ոսկե արջ» ), «Ավիատորը» (2004), «Հեռացածը» (2006), «Փակ կղզին» (2010, Բեռլինալե), «Հյուգո (2011), «Ուոլ Սթրիթի գայլը» (2013), «Լռություն» (2016), «The Irishman» (2019):

Նրա վերջին ֆիլմը՝ «Killers of the Flower Moon»-ը, օրերս ճանաչվել է 2023 թվականի լավագույն ֆիլմ՝ ԱՄՆ-ի  National Board of Review-ի կողմից և  տարվա լավագույն 10 ֆիլմերից մեկը՝ Ամերիկյան կինոինստիտուտի կողմից։ Կինոնկարը նաև  2023 թվականի թիվ 1 լավագույն ֆիլմ է ճանաչվել «The New York Times»-ի, «The New Yorker»-ի և The New York Film Critics Circle-ի կողմից։