Նոյեմբերի 24-26-ին՝ Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամի MACA մշակութային կենտրոնում տեղի կունենա «Պատկանելության կինո․ հայ ֆիլմարվեստի 100 տարին» (Cinema of Belonging: 100 Years of Armenian Film) ծրագիրը, որի շրջանակում տեղացի հանդիսականներին կներկայացվի 5 լիամետրաժ և 6 կարճամետրաժ կինոնկար՝ թե՛ դասական, թե՛ նոր։ Ծրագիրը նպատակ ունի ոչ միայն տոնելու հայ կինոյի 100-ամյակը, այլև իրազեկելու արցախահայության էթնիկ զտման մասին։ Տոմսերից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է արցախահայերին աջակցող տեղական բարեգործական նախաձեռնություններին։


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05