«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմի (ռեժ. Ի. Սահակյան) լոնդոնյան ցուցադրությունների առիթով բրիտանական հեղինակավոր «Գարդիան» շաբաթաթերթը «Ցեղասպանության սարսափի և գոյատևման ուշագրավ պատմություն» վերնագրով հոդված է տպագրել.
«Հաշվի առնելով, որ «ցեղասպանություն» բառը մեր օրերում ամենուր տարածվում է, արժե վերանայել այն վայրագությունները, որոնց պատճառով ստեղծվեց այս տերմինը: Այս սարսափազդու, բայց հետաքրքրաշարժ և գրավիչ ֆիլմը՝ անիմացիայի և արխիվային կադրերի հիբրիդ է, որը պատմում է երիտասարդ հայ կնոջ՝ Արշալույս Մարդիգանյանի կենսագրության մասին: Նա անձամբ է զգացել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության սարսափները: Այս ֆիլմը միայն մի փոքրիկ փաստ է պատմության մեջ, որը լի է հրաշքներով, ողբերգությամբ, և վերջապես հույսով ու իմաստությամբ: Նա ոչ միայն հրաշքով ողջ մնաց, այլև շարունակեց խաղալ ինքն իրեն 1919 թվականին նկարահանված «Հոգիների աճուրդ» ամերիկյան համր ֆիլմում»: