Ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը  45 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել է ամուսնուց՝ քանդակագործ Դոն Գամմերից։ Այս մասին հայտնում է kino-teatr-ը՝ հղում անելով Page Six-ին։ Օսկարակիր 74-ամյա դերասանուհին և նրա 76-ամյա ամուսինը բաժանվել են դեռևս վեց տարի առաջ:

«Դոնն ու Մերիլը արդեն վեց տարի է ապրում են առանձին։ Նրանք միշտ հոգ են տանում միմյանց մասին, բայց որոշել են ապրել առանձին»,-ասել է հրատարակության զրուցակիցը։ Մերիլը, վերջին անգամ, ամուսնու հետ հանրության առջև հայտնվել է 2018 թվականին՝ ներկա գտնվել «Օսկար» մրցանակբաշխությանը: Այնուամենայնիվ, դերասանուհին դեռևս կրում է իր ամուսնական մատանին, և այն չի հանում հանրային միջոցառումների ժամանակ։