«Ավրորայի լուսաբացը»՝ Բուֆալոյի կինոփառատոնում
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է Բուֆալոյի միջազգային կինոփառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին:
-Հաշվի առնելով Արցախում տիրող իրավիճակը՝ կարևոր է բարձրացնել իրազեկությունը մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ՝ ապագա բռնությունները կանխելու համար։ Ավրորայի պատմությունը չպետք է կրկնվի, և դրա ապահովման բանալին նրա պատմությունը կենդանի պահելն է, ինչպես նաև հարյուրավոր մարդկանց պատմությունները, որոնք տառապում են մեր աչքի առաջ,- գրում են ֆիլմի պատասխանատուները։
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:
