Ֆրանսիացի լուսանկարիչ Ժիլ Բադերը, որը լուսանկարել է ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ տեղահանված անձանց, ֆեյսբուքյան էջում գրել է.

«Լուսանկարում էի երեխաներին (48 ժամ ճանապարհ` մեքենայի բեռնաթափքի վրա` Լաչինի միջանցքով անցնելու համար), և հանկարծ երեխաներից մեկը ինձ խնձոր տվեց: Ես ցանկանում էի մերժել, որովհետև դա նրան ավելի անհրաժեշտ էր, քան ինձ, բայց նրա հայրը և նա ստիպեցին, որ ես վերցնեմ … Սա այն ամենն է, ինչ կցանկանայի գրել այսօր … Առաջին անգամ ստիպված եմ իջեցնել տեսախցիկը … հույզերից խեղդվելով…»:

Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05